News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Այսօր շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել հատկապես հյուսիսում եւ հարավում. Հակառակորդը փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել՝ օգտագործելով մեծաքանակ զրահատեխնիկա, հրետանի, փորձել է ռազմաճակատի գիծը ճեղքել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ծանր ու համառ մարտերից հետո հնարավոր է եղել հակառակորդի առաջխաղացումը կասեցնել՝ պատճառելով մեծ կորուստներ: Միայն մարտական գործողությունների անդադար տեւողությունը եղել է 6-7 ժամ: Հասկանալի է, որ այս ամենը հեշտությամբ չի տրվում մեր զորքերին»,-ասաց նա:

Արծրուն հովհաննիսյանը ներկայացրեց Ադրբեջանի կորուստները 1 օրվա ընթացքում. «Այս ընթացքում հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, միայն անցնող 1 օրում կորցրել է 440-450 զինծառայող կամ ահաբեկիչ: Մոտվորապես 800-900 վիրավոր է տվել: Հաջողվել է խոցել միայն այսօր մարտի մեջ մտած մոտ 45 զրահատեխնիկա: Այսօր մեր զորքերին հաջողվել է նաեւ մարտի մեջ չմտած 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել հեռահար կրակով: Սա աննախադպ հաջողություն պետք է համարել:

Միայն այսօր խոցվել է 10 ԱԹՍ: Ընդհանուր առմամբ խոցված ԱԹՍ-ների  թիվը հասել է 113-ի: հակառակորդի զրահատեխնիկայի կորուստը արդեն կազմում է 250 միավոր: Միայն այսօր խոցվել է 3 «Սմերչ» կայան: Այսօր խոցվել է 3 ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ: Ահա այսպիսի ծանր մարտեր են մղվում: մեր զորքերը ցուցաբերում են աննախպադեպ քաջություն, հմտություն, գրագիտություն եւ չեն նահանջում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ