News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես կարծում եմ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը իր «խորը զինվորական գիտելիքներով» երեւի թե խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են՝ օգտագործելով ծանր հրետանի եւ ԱԹՍ-եր: Եւ եթե դա իր համար դեռեւս մարտական գոտու ընդլայնում չէ , թող արդեն մասնագետները դրա եզրակացությունը անեն:

Այս մասին հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` արձագանքելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվելու է մարտական գործողությունների գոտին:

Հարցին, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարը կրկին մեղադրանք է հնչեցրել, թե ՀՀ տարածքից իրականացվել է ադրբբեջանական բնակավայրերի հրթիռակոծում, նախարարը հերքել է այդ տեղեկությունը.

«ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածք որեւէ հեռահար հերտակոծություն, կամ հրթիռների օգտագործում չի իրականացվել դեռեւս, եւ եթե Ադրբեջանի զինված ուժերի համար կամ ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը, այլ բնակավայրերը մարտական գործողությունների անցկացման թույլատրելի վայր է, մեր ՊԲ-ի  արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են, եւ Ադրբեջանի համար սարսափելի հետեւանքներ են լինելու, սարսափելի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ