
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Մեխակավանը (Ջաբրայիլը) բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է իրավիճակին՝ ձախողելով թշնամու բոլոր հարձակողական գործողությունները»,- հավելել է նա։