News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մենք ունենք հիմնավոր կասկածներ ենթադրելու, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիայի ապատեղեկատվության տիրույթում։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Փաստացի, երկրի գերագույն գխավոր հրանատարը չի տիրապետում իրավիճակին կամ սխալ են իրեն զեկուցում, այսինքն՝ ռազմավարական կառավարման համակարգի հետ խնդիր կա։ Այդ կեղծ ինֆորմացիան փորձում է օգտագործել եւ զուգահեռ ոգեւորվում է կեղծ ինֆորմացիայից եւ սեփական բանակի պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար փորձում է էժանագին լուրեր տարածել, որոնք շատ հեշտ հերքվում են նույնիսկ տեսանյութերով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ եթե Իլհամ Ալիեւը վստահ է, որ Մատաղիսը գրավել են՝ ինչո՞ւ չի այցելում այնտեղ.

«Երեկ եւ այսօր մարտական գործողություններն աչքի ընկան ակտիվ եւ լայնածավալ ապատեղեկատվությամբ, որը տարածում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ամենաբարձր ղեկավարությունը, Հանրապետության նախագահն ու իր ընտանիքի անդամները։ Մենք տեսանք, թե ինչպես երեկ իրենք իրենց շնորհավորում էին Մատաղիսի գրավելու կապակցությամբ, թվարկում էին մյուս փոքր բնակավայրերը, որոնք հարակից են Մատաղիսին։ Այսօր հրապարակեցինք տեսանյութ, որը հստակ ապացուցում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից ուղղակի փախչում հայկական Զինված ուժերի հուժկու հրետանային կրակի տակ։ Այսօր էլ շարունակվեց նույն ապատեղեկատվությունը, ըստ որում «Թվիթերի» տեքստերը զուգահեռ փոխելով, կապված Ջաբրայիլի գրավման հետ, ինչը եւս ապատեղեկատվություն էր»։

Անդրադառնալով Ալիեւի արած այն հայտարարությանը, թե Փաշինյանը հայկական զորքը Արցախից դուրս բերելու գրաֆիկ պետք է ներկայացնի՝ Հովհաննիսյանն ասաց. «Նա առաջին հերթին թող փորձի իրեն հիմարացնելու եւ իր կառավարման համակարգը վերականգնելու խնդիրներով զբաղվի։ Մնացածի մասով բարբաջանքները վաղուց լսել ենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ