News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 28
Տեսնել լրահոսը

Ստեղծված իրավիճակը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ հետագա գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք՝ ահաբեկչական խմբավորումներից այն մաքրելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Արցախն այս օրերին, առանց չափազանցության, ներքաշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեջ: Այս պնդումը անելու համար կան լուրջ հիմնավորումներ, որոնք ամենեւին չեն սահմանափակվում փորձագիտական մակարդակով:

Նախ՝ պատերազմ հայտարարելով Արցախին՝ Ադրբեջանը փաստացի հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների (որոնք աշխարհի տարբեր ուժային բեւեռներն են ներկայացնում) հովանու ներքո ընթացող խաղաղ բանակցությունների միջոցով հիմնախնդիրը կարգավորելու ճանապարհից եւ ընտրեց հարցը ուժային կամ ռազմական տարբերակով լուծելու ծայրահեղ մոտեցումը:

Երկրորդ՝ Ադրբեջանը պատերազմը սկսելու առաջին օրվանից թիրախավորել է Արցախի խաղաղ բնակավայրերը՝ կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնց օգտագործումն արգելված է միջազգային տարբեր կոնվենցիաներով:

Վերջապես՝ Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմում այդ երկրի իշխանությունները ներգրավել են վարձկան-ահաբեկիչների, որոնց գոյության փաստը հիմնավորվել է միջազգային տարբեր կենտրոնների կողմից:

Սա նշանակում է, որ ստեղծված իրավիճակը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ հետագա գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք՝ ահաբեկչական խմբավորումներից այն մաքրելու համար:

Մեր պայքարն արդար է, առաջիկա զարգացումները, վստահաբար, կլինեն մեր օգտին: Իսկ հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական պարտված ղեկավարությունը՝ Ալիեւ ընտանիքի գլխավորությամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մաքսիմում ավել, ինչ կլինի Բրյուսելում, դա մի քանի մեր ռազմագերի տղաների ազատարձակումն է Բաքվի բանտերից. Աշոտյան
Փորձեմ հակիրճ ներկայացնել կարծիքս…
Մաճկալաշենում 11 զոհվածների հարազատներից 10-ին հուշաքարի բացմանը նվիրված, միջոցառման այլ ժամ էին ասել. պատգամավոր
Արցախը կորստյան մատնած նախագահը չի կարող փրկել այն, քանզի Դուք Արցախը հանձնող խորհրդանիշներից մեկն եք…
Հայաստանի նոր օրակարգը. Արմեն Գեւորգյան
Ռուսաստանը կարող է ելնել այն ենթադրությունից, որ յուրաքանչյուր նոր փուլ պետք է գա նախորդ փուլի հիմնական…
ՀՀ նախագահ. «Հայաստան» հիմնադրամը պետք է վերականգնի վստահությունը եւ բարեփոխումներ իրականացնի
Արցախյան պատերազմն իր ազդեցությունն ունեցավ հիմնադրամի գործունեության վրա ․․․
ՀՀ նախագահ. Պետք է շարունակել ջանքերը գերիներին վերադարձնելու ուղղությամբ
Նա հիշեցրեց, որ հայկական կողմից կան զոհեր, անհայտ կորածներ եւ գերիներ․․․
Վարանդայի շրջանից հայտնաբերվել է մեկ աճյուն
Այսպիսով, 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն...