News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Այսօր դրվել է ամբողջ ազգի լինելու կամ չլինելու հարցը, որովհետեւ վտանգված է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Թուրքիան իր խամաճիկ եւ իրականում պետականության որեւէ նշույլ չունեցող Ադրբեջանի հետ մեր դեմ են նետել իրենց ԶՈՒ-երը, տասնյակ միլիարդավոր դոլարների միջոցով ձեռք բերված զենք ու զինամթերք, տարբեր տեռորիստական խմբավորումներ Սիրիայից՝ այն հույսով, որ կարողանալու են մեզ ահաբեկել, ջարդել, մտնել մեր քաղաքները, գյուղերը ու սպանդի ենթարկել մեր ժողովրդին, սակայն պատերազմի 7-րդ օրն արդեն ավարտվում է, մեր հերոսական Զինված ուժերը, կամավորները դիմադրում են, պահում են մեր սահմանները եւ շատ ծանր հարվածներ են հասցնում մարդասպաններին, որոնք կրկին բռնել են ցեղասպանության ուղին»,- ընդգծեց նա։

Զարեհ Սինանյանը շեշտեց, որ թուրքական օդուժը մասնակցում է այս ռազմական գործողություններին եւ հիշեցրեց, որ երկու ամիս առաջ նրանք Ադրբեջանի տարածք էին տեղափոխել F-16 ինքնաթիռները։

«Օգտագործելով իրենց օդուժը, հետախուզությունը, օգտագործելով նաեւ իրենց գեներալներին, հրամանատար կազմին անցել են հարձակման փոքրիկ Հայաստանի դեմ եւ չէին սպասում, թե ինչպիսի հերոսությամբ եւ համառությամբ է հայ մարդը պաշտպանելու իր սահմանը։ Կարծում էին, որ մտնելու են Ստեփանակերտ, Մարտակերտ, Ասկերան, սակայն 7 օր մեր դեմ նետելով տասնյակ հազարավոր հետեւակ, հարյուրավոր տանկեր, տասնյակ ինքնաթիռներ եւ այլ տեխնիկա, չեն կարողացել որեւէ արդյունքի հասնել, չեն կարողացել ոչ մի գյուղ գրավել, եւ իրենց խայտառակութունը ծածկելու, իրենց հսկայական զոհերը ծածկելու համար Իլհամ Ալիեւ կոչվածը հայտարարում է, որ «ազատագրել» են այս կամ այն գյուղը, եւ չի կարողանում գեթ մեկ տեսաերիզ, կամ մեկ ֆոտո ցույց տալ գոնե մեկ գյուղից, որ ինքը ինչ-որ արդյունքի հասել է։ Այս ճիվաղները ունենալով նավթադոլարներ, ավել զենք ու զինամթերք չեն կարողանում մեզ հաղթել, որովհետեւ մեր կամքը շատ ամուր է, որովհետեւ մենք գիտենք՝ ինչի՞ համար ենք պայքարում, մենք գիտենք, որ սա մեր հողն է, մենք գիտենք, որ թուրքը մինչեւ մեզ չոչնչացնի չի հանգստանալու, իսկ մենք չենք ոչնչանալու, սա 1915թ․չէ, որովհետեւ մենք անզեն խաղաղ բնակիչներ չենք, մենք պետություն, բանակ, քաղաքացիներ ունենք, որոնք սիրում են իրենց հայրենիքը եւ գնահատում անկախությունը, գնահատում են իրենց հողը եւ պատրաստ են իրենց հայրենիք համար գերագույն զոհողության՝ մահվան»,- հայտարարեց նա։

Զարեհ Սինանյանը դիմելով սփյուռքին՝ շեշտեց, որ այսօր նրանց կարիքը շատ է զգացվում. «Մենք մեր հայրենակիցների անհրաժեշտությունն ունենք, մենք դաշնակիցներ չունենք, մենք մի դաշնակից ունենք՝ սփյուռքը, մեր ազգի անբաժանելի մասը, միասին ենք մենք այս պայքարում, իհարկե, շատ ոգեւորիչ է այն հախուռն արձագանքը, անհանգստությունը, օգնելու պատրաստակամությունը, որ զգում ենք սփյուռքից, սակայն այդ աջակցությունը այն մակարդակի չէ, որը մեզ անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք շարունակել մեր հայրենի հողի պաշտպանությունը։ Հետեւաբար ձեզ կոչ եմ անում շարունակել ձեր օգնությունը, դուք կարող եք մեզ օգնել մի քանի ձեւով։ Իհարկե, մենք ֆինանսական աջակցության անհրաժեշտություն ունենք, հետեւաբար ձեզ կոչ եմ անում, որպեսզի նվիրաբերությունները շարունակեք՝ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով։ Կոչ եմ անում օգտագործել նաեւ ձեր հնարավորությունները, գիտելիքները, ներկայությունը, փորձը՝ տեղում ազդելու համար հասարակական կարծքի վրա, դա շատ կարեւոր է»։

Անդրադառնալով Թուրքիայի՝ արցախա-ադրբեջանական պատերազմում ներգրավվածությանը, Զարեհ Սինանյանը նշեց, որ Թուրքիան ապակայունացնում է ամբողջ տարածաշրջանը. «Թուրքիան այսօր բացահայտում է իր ֆաշիստական ագրեսիվ դեմքը, որը հայերիս համար միշտ հայտնի է եղել, սակայն աշխարհի համար բացահայտվում է վերջերս։ Այսօր մենք գործ ունենք Թուրքիայի հետ, որն անամոթաբար օգտագործում է տեռորիստական խմբեր Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ, ինչն արել էին Լիբիայում, իսկ հիմա էլ այդ խմբերն ուղարկում են մեր դիրքերի վրա հարձակման, հույս ունենալով, որ դրանով մեզ թուլացնելու են։ Թուրքիան մարդասպան, ցեղասպան տեռորիզմը տարածող, աշխարհն ապակայունանցնող երկիր է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ