News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել կհայտարարությամբ, որտեղ կոչ է անում խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ գործուն քայլեր կատարել դրանք կանխելու ուղղությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաեւ իրադրությունը լուսաբանող լրագրողներին: Թիրախավորված են տեղական, հայաստանյան եւ միջազգային լրագրողական խմբերը:

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի կողմից 3 անգամ թիրախավորվել են հայաստանյան Banak.info կայքի լրագրողները։ Բարեբախտաբար, վնասվածներ չկան։ Իսկ մինչ այդ ռուս եւ հայ լրագրողներով ու ամերիկացի կամավորներով միկրոավտոբուսն Արցախում ընկել էր հրետանու կրակի տակ:

Հոկտեմբերի 3-ին միջազգային լրատվամիջոցների խումբը, ճանապարհին առկա վտանգավոր իրավիճակի պատճառով, չէր կարողանում Հայաստանից մուտք գործել Լեռնային Ղարաբաղ:  «Մենք նախօրեին դուրս ենք եկել Երեւանից, սակայն հայտնի դարձավ, որ ճանապարհը հրետակոծության տակ է, ռումբը դիպել է կամրջին: Մենք ստիպված եղանք գիշերել Գորիսում»,- հայտնել էր տեղում աշխատող «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրողը: Խմբում են «BBC»-ի, «SkyNews»-ի եւ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Արցախի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը, հաստատելով տեղեկությունը, հայտնել էր, որ «Նրանք (Ադրբեջանը.- խմբ.) արդեն սկսել են կրակ բացել մեծ ավտոբուսների ուղղությամբ, «Press» գրառումն այլեւս չի փրկում: Դրա համար շատ վտանգավոր է: Հնարավոր կլինի կազմակերպել նրանց տեղափոխումը, դեռ պարզ չէ»:

Ըստ Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության՝ «Ադրբեջանի կողմից ձեւավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետեւել լրագրողների շարժին, թիրախավորել եւ հնարավորինս շատ վնաս հասցնել մարտական գործողությունները լուսաբանող լրագրողներին։ Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակող տեսանյութերով եւ ուղիղ եթերներով։ Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ տեղում աշխատող լրագրողներն ունեն համապատասխան «PRESS» տարբերանշաններով վերնազգեստ, իսկ նրանց տեղափոխող մեքենաներին ամրացված է նույն նշանը։ Ավելին՝ լրագրողները թիրախավորվել են այն ժամանակ, երբ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում էին քաղաքացիական բնակավայրերում, գյուղերում, այլ ոչ թե մարտական գործողությունների թեժ կետերում։

Հատկանշական է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, թե միջազգային լրատվամիջոցի ներկայացուցիչները պետք է թույլտվություն վերցնեին Ադրբեջանից եւ նոր միայն Արցախ գնային։ Այս հայտարարությունը մարդու իրավունքների միջազգային բոլոր նորմերի խախտում է։

Կարեւոր է ընդգծել նաեւ, որ այն պահից սկսած, երբ լրագրողը մտնում է զինված բախման վայր, ինքնաբերաբար հայտնվում է պաշտպանության ներքո։ Այդ պահից սկսած բոլորը պարտավոր են երաշխավորել լրագրողի անվտանգ աշխատանքը, քանի որ նա քաղաքացիական անձին հավասար պաշտպանություն ունի։

Վերոգրյալ փաստերը ապացուցում են սակայն, որ Ադրբեջանի կողմից այդ նորմերը ոչ միայն չեն պահպանվել, այլեւ կոպիտ կերպով ոտնահարել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրով եւ մարդասիրական իրավունքի նորմեր պարունակող մի շարք միջազգային այլ փաստաթղթերով լրագրողների համար սահմանված իրավունքները։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, լրագրողների, այդ թվում՝ նաեւ օտարերկրյա քաղաքացիների, ֆիզիկական անվտանգությունը եւ կյանքի իրական ուղիղ սպառնալիքը՝ որոշում է կայացվել վերջիններիս ժամանակավոր տեղափոխել տեղեկատվական նոր կենտրոն, որը գտնվում է ապահով վայրում»:

Դիմում ենք միջազգային մեր գործընկերներին, լրագրողական եւ մարդասիրական միջազգային կազմակերպություններին, համապատասխան կառույցներին՝ տեղեկացնելով, եւ միաժամանակ հորդորելով քայլեր ձեռնարկել եւ խստորեն դատապարտել Արցախում՝ ռազմաճակատում եւ  քաղաքացիական բնակավայրերում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող տեղական եւ միջազգային Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) խմբերին թիրախային հարվածներ հասցնելու մարտավարությունը:

Հ.Գ. Հայաստանի ժուռնալիստների միությունը մշտական կապի մեջ է միջազգային գործընկերների հետ, ՀՀ-ում գործունեություն ծավալող դիվանագիտական եւ այլ կառույցների հետ, միջանկյալ զեկույցներով պարբերաբար ծանուցում է տեղի ունեցող իրադարձությունների եւ ԶԼՄ ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգությունների մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ