News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ պատերազմն սկսելու հաջորդ իսկ օրը, գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը՝ ելնելով նրանից, որ գտնվում ենք ինտենսիվ պատերազմական գործողությունների մեջ Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խորհրարանական բոլոր ուժերը մի կողմ են դրել ներքին տարաձայնություններն ու հայտնել միասնական կամք՝ պայքարելու արտաքին թշնամու դեմ և ամուր պահելու մեր պետության թիկունքը:

Մինչդեռ, սեպտեմբերի 25-ից կալանավորված է մեծությամբ 2-րդ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Այսինքն, խորհրդարանում քաղաքական կամք ձևավորող ուժի ղեկավարն ըստ էության չի կարող իր լիարժեք մասնակցությունն ունենալ երկրի համար կարևորագույն իրադարձությունների այս փուլում։

Ավելին, հայտնի փաստ է, որ Ծառուկյանն իր կողմից տիրապետվող ռեսուրսներով և միջազգային կապերով կարող է բոլորիս պես իր ներդրումն ունենալ թիկունքի ամրացման և այլ ուղղություններով այսօր ընթացող աշխատանքներում:

Իրադրության կտրուկ փոփոխությունները հաշվի առնելով՝ առաջարկել եմ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ՝ հնարավորություն տալով խորհրդարանական բոլոր ուժերին այս փուլում գործել լիարժեք և ծառայել մեր բոլորի հայրենիքի պաշտպանությանը։

Մինչ այժմ որևէ արձագանք չեմ ստացել դատախազությունից՝ նշյալ գրության կապակցությամբ։

Հուսով եմ առաջարկս չի մերժվի, քանի որ մեզ այսօր ավելի քան անհրաժեշտ է ՀԱՄԵՐԱՇԽՈւԹՅՈւՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆՈւԹՅՈւՆ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է, ՍԴ-ն ողջամտություն դրսեւորեց․ Ծառուկյանի փաստաբան
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները․․․
Այսօր մեր ճակատագրի որոշումն է. հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը. Գագիկ Ծառուկյան
Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու…
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս է գալու…
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Ծառուկյանի պաշտպաններն կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել…
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Ամենաշատ