News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իր բնավորությունն էդպիսին էր, որ հետ չի գնում ոչ մի դեպքում, միշտ դեպի առաջ։ NEWS.am-ի հետ զրույցում հետմահու «Արցախի հերոսի» կոչում ստացած Դավիթ Ղազարյանի մասին պատմում է նրա հարազատներից Գրիշա Համբարձումյանը։

«Արայիկ Հարությունյանը որ ասեց՝ «ոչ մի քայլ հետ սկզբունքով», դա կոնկրետ իր համար է ասված»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Դավիթ Վանիկի Ղազարյանը հոկտեմբերի 4-ին հետմահու արժանացավ բարձրագույն կոչման։

«Վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով, իրականում հերոսություն է կատարել։ Ցավակցում եմ բոլորին, բայց հպարտ եմ նաեւ, որ ունենք Դավիթ Վանիկի Ղազարյանի նման շատ հայրենակիցներ»,- ասել էր  Արցախի նախագահը։

31-ամյա Դավիթ Ղազարյանը 2010թ․-ին լեյտենանտի կոչումով ավարտել էր  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և ծառայության անցել Արցախում։ Դավիթը ամուսնացած էր, երկու մանկահասակն զավակների հայր։

«Պատերազմը սկսելու ժամանակ  Դավիթը կապ է հաստատել հոր հետ, ասել, որ հայրը գնա, երեխաներին ու կնոջը Արցախից տեղափոխի Հայաստան։ Աղջիկը՝ 4, տղան 2 տարեկան է։ Հայրը երբ գնացել է նրանց հետևից, Դավիթին չի տեսել,  նա արդեն մարտի դաշտում էր»,-պատմեց Գրիշան՝ հավելելով, որ Դավիթը զոհվել է սեպտեմբերի 30-ին։

«Ազգասեր, ընկերասեր, հասնող, նպատակասլաց էր Դավիթը, ինչ նպատակ իր առաջ դնում էր, միշտ դրան հասնում էր։ Ցանկանում էր ազատագրված տեսնել մեր բոլոր հողերը։ Պատահական չի ընտրել սպայի մասնագիտությունը։ Անձամբ է որոշել, որ պետք է զինվորական դառնա»,- հավելեց նա։ 

Գրիշան համոզված է, որ եղբայրը շատ մեծ սխրագործության համար է հետմահու արժանացել «Արցախի հերոսի» կոչման։

«Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոսի» կոչում պատահական մարդու չէր տա․ Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանն են Արցախի  հերոս, զուգահեռները Ձեզ եմ թողնում։  Հուղարկավորությանն իր մարտական ընկերն էր պատմում, որ մյուսներին նահանջել է տվել, ինքն ընկերոջ հետ մնացել է, ու տանկը թնդանոթով երբ կրակել է, ընկերոջը հրել է, որպեսզի բան չլինի ու զոհվել է»,- պատմեց Գրիշա Համբարձումյանը։

Դավիթը, նրա խոսքով, բազմաթիվ հնարավորություններ է ունեցել Հայաստանի ավելի անվտանգ ու ոչ սահմանապահ զորամասեր տեղափոխվելու, բայց կտրականապես հրաժարվել է, որովհետև միշտ ասել է, որ ինքը Ղարաբաղում ավելի շատ անելիք ունի,  քան Հայաստանում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ