News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունն ընդլայնվում եւ սրվում է: Այս մասին Ahval-ին տված հարցազրույցում ասել է բրիտանացի վերլուծաբան եւ լրագրող Թոմաս դե Վաալը:

Նրա խոսքով՝ այդ հակամարտության աշխարհագրությունը նշանակում է, որ պետք է կռվել միաժամանակ մի քանի կետում: «1990-ական թվականներին ղարաբաղյան պատերազմը տեղային էր, ցածր տեխնոլոգիական կոնֆլիկտ վատ սպառազինությամբ: Այժմ տարբերությունն այն է, որ դա երկու լավ զինված պետությունների պատերազմ է, հատկապես՝ Ադրբեջանի կողմից: Սակայն Հայաստանը եւս օգտագործում է մեծ հեռահարության հրթիռներ եւ վերահսկոում է լեռնային տարածքը»,-ասել է Վաալը:

Խոսելով թուրքական միջամտության մասին՝ նա նշել է, որ դա շատ լուրջ է: «Հայաստանի համար Թուրքիան գոյության համար մեծ սպառնալիք է: Այն 1920 թվականից խաղաղության մեջ է Թուրքիայի հետ, 100 տարի կրակոց չի եղել: Եվ հանկարծ այսօր Թուրքիան աջակցում է ադրբեջանցիներին: Նման մասնակցությունը Հայաստանում ԴՆԹ մակարդակում վախի աղբյուր է: Թուրքիան, կարծես, ցանկանում է լրացնել միջազգային վակուումը: ԱՄՆ-ը եւ Եվրոպան բացակայում են, եւ ռուսներն իսկապես չգիտեն՝ ինչ անել: Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են օգտվել այդ անորոշությունից եւ թուլությունից, որպեսզի խափանեն ԵԱՀԿ գործընթացն ու այն վերափոխեն հօգուտ իրենց»,-նշել է նա:

Վաալի խոսքով՝ ԱՄՆ-ն որեւէ ցանկություն չունի միջամտելու հակամարտությանը տարբեր պատճառներով. «Ռուսները զորքեր ունեն Հայաստանում, սակայն Ադրբեջանում չունեն: Եթե Ռուսաստանը միջամտի, ապա սպառնալիքի տակ կդնի իր հարեւանի հետ հարաբերությունները: Ընդ որում, Հայաստանում նրա վարկանիշն ընկնում է: Որքան լավ լինի Ադրբեջանը, այնքան քիչ կլինի Ռուսաստանի ազդեցությունը հակամարտության լուծման հարցում»:

Նրա կարծիքով՝ Էրդողանը շահագործում է Պուտինի համբերությունը. «Այդ երկու առաջնորդները մինչ օրս հարգում էին միմյանց, սակայն տարածաշրջանում ուղիղ միջամտությունը կարող է փոխել ամեն ինչ: Լիբիայում միջնորդների միջոցով միմյանց հակազդեցությունը մի բան է, մեկ այլ բան՝ ուղղակի մասնակցությունը Կովկասում, ինչը կնշանակի անտագոնիստական պատմության սկիզբ: Ռուսաստանը Թուրքիայի վրա ազդեցության լծակներ ունի շատ տեղերում»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ