News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադայի արտգործնախարարը հայտարարել է Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման համար համապատասխան թույլտվությունների կասեցման մասին:

«Վերջին մի քանի օրվա ընթացքում որոշակի մեղադրանքներ են հնչել Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում կանադական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ:

Տեղեկանալով այս մեղադրանքների մասին՝ ես անմիջապես կարգադրեցի հետաքննություն անցկացնել դրանց վերաբերյալ: Կանադայի արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին համապատասխան եւ շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում ես կասեցրել եմ համապատասխան արտահանման թույլտվությունները Թուրքիա, որպեսզի ժամանակ տրամադրվի իրավիճակի հետագա գնահատմանը:

Կանադան նախկինի պես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությամբ, որի հետեւանքով զոհեր կան քաղաքացիական բնակչության շրջանում:

Մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար եւ հաստատում ենք, որ այս հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»,- ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ