News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Թեժ մարտերը տարբեր ինտենսիվությամբ Արցախա-ադրբեջանական ռազմաճակատում շարունակվում են։ Հատկապես թեժ մարտեր են հարավային ուղղությունում. այստեղ գտնվող Մեխակավանը կամ Ջաբրայիլը գրավելու մասին նախօրեին սեփական հանրությանը մոլորեցրել էր Ադրբեանի նախագահը, հետո ջնջել թվիթերյան գրառումը։ Իսկ հոկտեմբերի 5-ը Արցախի նախագահը սկսել է դարձյալ առաջնագիծ այցելելով, նա, մասնավորապես, եղել է նաեւ Մեխակավանում։ Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ Բանակի տրամադրությունը եւ մարտական ոգին բարձր է եւ թշնամին պարտադիր ջախջախվելու է։ Երեկ եւ նախորդ օրը նույնպես Պաշտպանության բանակը համառ մարտեր է մղել, մարտերից մեկում ադրբեջանցիները փախել են մարտադաշում թողնելով սպանված գնդապետի դի, նաեւ 3 խոցված ինքնաթիռ: Մատաղիսի բլեֆը եւս էժան չի նստել Ալիեւի հեղինակության համար։ Մինչ նրա «ավետսից» հետո Բաքվում հրավառություն էր, Պաշտպանության բանակը հրապարակեց Մատաղիսի վրա հարձակվող զորամասի ջախջախման եւ մնացորդների փախուստի կադրերը։ Նախօերին հայկական բանակը հրթիռային հարվածներով հողին էր խառնել Գյանջայի կամ հին Գանձակի ռազմական օդանավակայանը՝ Ստեփանակերտն ու Շուշին չթիրախավորելու մի քանի զգուշացումից հետո։ Ասօր Ստեփանակերտին նոր հարվածներ են հասցվել, ինչից հետո Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրեց, որ ի պատասխան հուժկու հարվածներ են հասցվել Ադրբեջանի բնակավայրերում տեղակայված ռազմական օբյեկտներին։ Թիրախները հաջողությամբ խոցված են, գրել է Պողոսյանը եւ ավելացրել, որ Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու եւ թիկունքային այլ բնակավայրեր: Շահարկումներից խուսափելու համար Պողոսյանը պարզաբանել է, թե ինչու է առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը. ավելորդ զոհերից խուսափելու, թշնամու զորքերին ավելի մեծ վնասներ հասցնելու համար, ընդ որում, երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։

Իսկ Ադրբեջանը հարվածքներ է հասցրել նույնիսկ դպրոցներին ու մանկապարտեզներին։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, ոը Ադրբեջանը շարունակում է հրթիռակոծել Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայֆով կոչ է արել վերջին մեկ տարում բանակից զորացրվածներին ներկայանալ կենտրոնական հավաքակայան: «Իրենք հրավիրվում են հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու: Ուզում եմ ասել, որ նրանք, որոնք դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան այդ հագուստներով եւ անհրաժետ փաստաթղթերով: Փաշինյանն ասել է, որ նրանք զորահավաքային ռեսուրսի մեջ չեն մտնում, որովհետեւ օրենքը նրանց չի նախատեսել, բայց խնդրում է որպես կամավորական զինվորագրվել:

Պաշտպանության բանակը շարունակում է հրապարակել հայ զինծառայողների սխրանքների պատմությունները։ Շարքային Կարեն Ալեքսանյանը դյուրակիր զենիթահրթիռային համալիրով ոչնչացրել է թշնամական 4 ԱԹՍ, նրա զինակիցները՝ շարքային Մարտին Բաղդասարյանն ու Մակիչ Աղաջանյանը երկուական ԱԹՍ են խոցել, թշնամու 2 տանկ խոցելու համար մայոր Հայասեր Դալլաքյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի շքանշանների են ներկայացվել նաեւ Աշոտ Եսայանը, 2 տանկ ու 2 ավտոտեխնիկա, եւ Հրաչ Հայրապետյանը՝ հակառակորդի 2 տանկ խոցելու համար: Մայոր Միքայել Մովսիսյանը պարգեւատրվել է 1 տանկ խոցելու համար: Հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը «ԻԳԼԱ» համակարգով խոցել է հայկական բնակավայրերը ռմբակոծելու համար օդ բարձրացած երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ։

Մայոր Արամայիս Վիրաբի Թեւանյանը խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա։ Մեր պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Թեւանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները հայ մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղել հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը։

Լեռնային Ղարաբաղում սպանվել են Սիրիայից բերված 93 վարձկաններ, նրանցից 53-ի մարմինները հետ են տարվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են սիրիական ընդդիմությունում աղբյուրները: Աղբյուրի տվյալներով, անցած հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարության գոտի է մեկնել սիրիացի վարձկանների 3-րդ խումբը:

Ներկայիս պատերազմի պատճառով Հայաստանը գուցե չունենա այլընտրանք եւ ոչ միայն ճանաչի, այլեւ բացեիբաց աջակցություն ցուցաբերի Արցախին, չինական գործակալությանը հայտարարել է Հայաստանի նախագահը։ Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շատ պահպանողական եւ համբերատար դիրքորոշում ցուցաբերեց, եւ սա խնդիրների լուծման հայկական տարբերակն է, քանի որ հայկական կողմը հավատում է խաղաղության բանակցություններին:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հայտարարել է, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածարջանի համար: Դեսպանի մտահոգությանը, թե ռազմական գործողությունների ընթացքում հումանիտար խնդիրները չեն լուծվում, նախարարն արձագանքել է, որ դրանք չեն կարգավորվում հակառակ կողմի շահագրգռվածության բացակայության պատճառով:

Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարները հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Սերգեյ Լավրովը նաեւ ասել է, որ պետք է մտածել ոչ միայն հայտարարությունների, այլեւ կոնկրետ քայլերի մասին, որոնք կարելի է ձեռնարկել՝ արնահեղությունը դադարեցնելու եւ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար:

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հետ Ղարաբաղյան թեմայով բանակցություններ վարելու հստակ ծրագրեր Վլադիմիր Պուտինը դեռ չունի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եթե պետք լինի, նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման իր գործընկերների հետ»,-ասել է Պեսկովը եւ ավելացրել, որ շատ բան կախված է նախագահների աշխատանքային ժամանակացույցից եւ նպատակահարմարությունից։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այցելել է Թուրքիա եւ հայտարարել, թե ՆԱՏՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ եւ կոչ անում դադարեցնել կրակն ու սկսկել բանակցությունները: «Շատ վտանգավոր իրավիճակ է ողջ տարածաշրջանի, այդ թվում նաեւ դաշինքի անդամների համար»,-ասել է Ստոլտենբերգը:

Ժամը 13-ի սահմանում «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի կառավարական «Իլ-96» ինքնաթիռը։ Երեւանում հոկտեմբերի 9-ին նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: Ըստ արտգործնախարարության ներկայացուցիչ Աննա Նաղդալյանի՝ Երեւան են ժամանել միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական խմբի անդամները:

Սա արդեն համազգային դրամահավաք չէ, սա վերածվել է համազգային, համահայկական, գլոբալ մեծ շարժման, որովհետեւ մարդիկ աշխարհի գրեթե բոլոր համայնքներում օգնություն ու փող են ուղարկում, ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: 3-ական միլիոն դոլար են փոխանցել Հովնանյան հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանը եւ «Ալեք Մանուկյան» հիմնադրամի նախագահ Քրիստի Սիմոնը: Ալ Եսայանը եւ իր ընկերները Լոս Անջելեսում հավաքագրեցին 1 մլն դոլար, կես միլիոն դոլար փոխանցել է Մայր Աթոռը։

Կիրակի Իրանի Քաղաքացիական ավիացիան հայտարարել է Իրան-Թուրքիա չվերթների չեղարկման մասին։ Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարով, վերլուծաբանները համարում են, որ այդպիսով Թեհրանը փակում է իր տարածքով արցախյան ճակատ ահաբեկիչներ նետելու ճանապարհը։

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում ավելացել է 181-ով ու հասել 52677-ի: Մահացել է 7 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 1286 է:

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը NEWS.am-ին ասել է, որ Արցախում հայրենական պատերազմ է եւ յուրաքանչյուրիս պարտքն է իր ուժերով և հնարավորություններով զորավիգ լինել հերոսաբար մարտնչող մեր զինվորին։ «Այսօր մեզ ավելի, քան երբևէ, համերաշխություն է անհրաժեշտ։ Համերաշխությունն է, որ կարող է հաղթանակ ապահովել մեզ ոչ միայն ռազմի դաշտում, այլև բոլոր ասպարեզներում։ Կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխությունը և նրա՝ ազատության մեջ հայտնվելը այս առումով կարող է լուրջ ազդակ լինել հայ հասարակության համար», ասել է բարերարը:

Բարերար եւ Գործարար Ռուբեն Վարդանյանն այսօր տեսաուղերձով դիմել է Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի ռազմաքաղաքական վերնախավին, մտավորականությանը, շեշտել, որ ամենամեծ չարիքը անտարբերությունն է. «Այսօր մեր փոքրիկ ժողովուրդը մարտնչում է իր գոյության իրավունքի համար, աղետի դեպքում դուք ձեր կյանքի հաջորդ տասնամյակներում ձեզ չեք ների», ասել է Վարդանյանը, դիմել նաեւ Վրաստանին, նշելով, որ չանեն այնպիսի սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել, դիմել համաշխարհային հանրությանը՝ զգուշացնելով, որ աչք փակելով հայ ժողովրդի մաքառումների առաջ՝ պարզապես արհամարհում է մարդկության հիմնարար արժեքները։ Վերջում Վարդանյանը դիմել է առաջնագծում մարտնչող զինվորներին, շեշտել, որ այսօր եւ միշտ հպարտանալու նրանցով ու իր հայկական ծագումով։

Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչներն երկրորդ օրն է արդեն երկկողմանի փակում են քաղաքի գլխավոր մայրուղիները՝ փորձելով այդպիսով ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի վրա: Փակ են նաև Հոլիվուդ քաղաքի բոլոր փողոցները: Համահայկական ցույցը սկսվել է դեռևս շաբաթ երեկոյան: Այսօր բողոքի ցույցեր են անցկացրել աշխարհի բազմաթիվ հայ համայնքներ։

Հայաստանին աջակցելու պահանջով աշխարհի առաջնորդներին ու քաղաքակիրթ մարդկությանն են դիմել հոլիվուդյն աստղեր ու տարբեր ոլորչտների անվանի գործիչներ։ Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը՝ Instagram-յան էջում կարմիր քառակուսու տեսքով լուսանկար հրապարակելով եւ նշել. «Մենք խաղաղություն ենք ուզում հայերի համար։ Հայաստանն ու Արցախը ադրբեջանա-թուրքական հարձակման տակ են»։

Ֆուտբոլի Հայաստանի և Ալբանիայի հավաքականների միջև հոկտեմբերի 7-ին Երևանում նախատեսված ընկերական հանդիպումը չեղարկվել է: Որոշումը կայացրել է ՈւԵՖԱ-ն՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Ազգերի լիգայի երրորդ տուրի Հայաստան - Վրաստան հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումը ՈւԵՖԱ-ն կկայացնի առաջիկա օրերին:

Եվ նորից արցախա-ադրբեջանական սահմանին տիրող դրության մասին։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ աժմ համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը։ Պաշտպանության բանակն էլ պարբերաբար տեսանյութեր է հրապարակում ներկայացնելով իրավիճակն առաջնագծում: «Էս խնդիրը պետք է լիարժեք լուծվի, արյունով էլ լինի, պիտի էս հողը պահենք»,-ասում է զինծառայողներից մեկը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով ու կազմել 488.59 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.85 դրամով ու հասել 574.39 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.65 դրամով ու հասել 632.77 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու կազմել 6.24 դրամ:

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կնվազի եւս մի քանի աստիճանով:

Երեւանում եւս սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +15+17:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ