News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պատերազմն Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի` Իրանի հարեւան երկու երկրների միջեւ եւ որոշ իրադարձությունների ի հայտ գալը, այդ թվում` Սիոնիստական ​​ռեժիմի, Թուրքիայի եւ թաքֆիր-ահաբեկիչների ներգրավվածությունն այս պատերազմում, ինչպես նաեւ պարբերական կրակոցներն ու ականանետային հարվածներն Իրանի տարածքի վրա այս մարտում մտահոգիչ են եւ հնարավորինս շուտ պետք է դադարեցվեն: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդի` միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, փոխանցում է Mehr-ը:

Անդրադառնալով Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի կոնֆլիկտներին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ` Ալի Աքբար Վելայաթին նշել է. «Մենք հարգում ենք բոլոր ազգերի տարածքային ամբողջականությունը, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներից մեկն է: Մենք` որպես ՄԱԿ-ի անդամներ, պնդում ենք այդ սկզբունքը, հատկապես որ այս երկու երկրները մեր հյուսիսային հարեւաններն են»,- հավելել է նա:

«Որոշումը ոչ մի դեպքում ռազմական չէ, այն պետք է լուծվի քաղաքական ճանապարհով. ուստի մենք դեմ ենք հանդես գալիս ցանկացած ռազմական գործողության: Քանի որ այս պատերազմում պարտվողները մարդիկ են` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ վերջին շրջանում ռմբակոծվել են բնակելի տարածքները: Այս պատերազմը հակասում է երկու երկրների ժողովուրդների շահերին, ինչպես նաեւ` տարածաշրջանի անվտանգությանը: Որոշ կողմնակի կողմեր նույնպես խթանում են լարվածությունը, ինչպիսիք են Սիոնիստական ​​ռեժիմը եւ Թուրքիան: Մենք խորապես հավատում ենք, որ խաղաղությունը կհաստատվի ի շահ երկու երկրների»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ