News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում մինչեւ 2020 թվականի վերջ անհրաժեշտ է վերանայել ֆինանսական կանխատեսումները եւ բյուջեն: Այս մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստին «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական ​​բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուզազյանը:
Նախարարի խոսքով` ակնհայտ է, որ երկրում ներդրված ռազմական դրությունը կազդի երկրի տնտեսության զարգացման վրա:

Մասնավորապես, նախատեսվում է, որ ռազմական գործողությունների արդյունքում ընթացիկ ծախսերը կավելանան 40 մլրդ դրամով, իսկ տնտեսական ցուցանիշների անկումը 6.8 տոկոս կկազմի:

Սպասվում է նաեւ, որ 2020 թվականի տնտեսական կատարողականը նույնպես կնվազի 6.8 տոկոսով` բյուջեի մասին օրենքում փոփոխությունների հիմքում ընկած 2 տոկոսի փոխարեն:

Ընդ որում, անվանական ՀՆԱ-ն կիջնի մինչեւ 6 տրիլիոն 170 միլիարդ դրամ` 6 տրիլիոնի 485 միլիարդ դրամի դիմաց, որի հիման վրա ապրիլին փոփոխություններ էին կատարվել բյուջեի մասին օրենքում:

Նշենք նաեւ, որ, ըստ առկա գնահատականների, 2020 թվականին Հայաստանի կառավարության պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կմոտենա 67 տոկոսին, ինչը էապես կգերազանցի 60 տոկոսի շեմը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գոյություն ունեցող նորմերը եւ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, հրթիռահրետանային միջոցների եւ օդուժի կիրառմամբ հարձակման անցան շփման գծի ողջ երկայնքով` թիրախավորելով Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի մայիսի վերջին կամ սեպտեմբերին. Անդրանիկ Քոչարյան
Գլխավորը զեկույցի որակն է, որ նա որեւէ մեկի մոտ չթողնի հարցեր: Իսրայելում եղել են նման զեկույցներ, որ օրինակ տեւել են...
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում...
Ռուսաստանը կարող է փորձել վերակենդանացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը. փորձագետ
Ռուսաստանը խաղաղապահներին պահում է Ղարաբաղում...
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Ամենաշատ