News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 05
USD
511.25
EUR
622.14
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դեռ 2018-ի հունիսին հայտարարել էր իր այն նպատակի մասին, որ Թուրքիան կմտնի «աշխարհի ուժեղ տերությունների տասնյակ»: Իր երկիրը գերտերություն դարձնելու Էրդողանի հավակնությունների շրջանակներում Թուրքիան ակտիվորեն մասնակցում է Սիրիայի եւ Լիբիայի հակամարտություններին, փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Էգեյան ծովում՝ ապօրինի հորատելով Կիպրոսի գազի հետախուզման բլոկները, մեղադրում է ԱՄԷ-ին պաղեստինցիներին դավաճանելու մեջ, եւ այժմ աջակցում է Ադրբեջանին «Հայաստանի հետ պատերազմում»,- գրում է Times of India-ն:

«Բայց հարցն այն է, թե այս բոլոր քայլերը ամրապնդո՞ւմ են Էրդողանի շքեղ հավակնությունները, թե՞ իրականում խարխլում են դրանք, եւ փլուզվում է արդյոք Թուրքիան գերտերություն դարձնելու նրա երազանքը։

Թուրքիան ռազմական բազաներ է հիմնել Կատարում եւ Սոմալիում, եւ որոշ տվյալներով՝ նա ջանքեր է գործադրում Կարմիր ծովի ափին եւ Աֆրիկյան Եղջյուրի վրա Սուդանի Սուակին կղզում բազա հիմնելու համար, որտեղ Անկարան եւ Կատարը պայքարում են ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի դեմ ազդեցության համար:

Էրդողանի գործողությունները հետ են մղել Թուրքիայի ամենահզոր կողմնակիցներից շատերին:

Անկարան զայրացրել է Արեւմուտքին՝ փորձելով սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, եւ նույնիսկ ԱՄՆ պատժամիջոցների ռիսկի է ենթարկվել՝ С-400 հրթիռային պաշտպանության համակարգեր գնելու համար: Բայց Սիրիայում, Լիբիայում եւ այժմ Լեռնային Ղարաբաղում Թուրքիան եւ Ռուսաստանը աջակցում են տարբեր կողմերի:

Անկարայի քաղաքականությունը վանել է իրենից նախկին բարեկամներին, եւ ներկայումս միակ երկիրը, որին կարելի է համարել նրա դաշնակիցը, Կատարն է:

Անկասկած, Թուրքիայի տնտեսությունն այժմ գտնվում է լուրջ ճգնաժամի մեջ, ինչի վկայությունն է այն փաստը, որ տարեսկզբից թուրքական լիրան կորցրել է իր արժեքի 22%-ը: Էրդողանը, փոխանակ փորձելու գտնել տնտեսությունը բարելավելու ուղիներ, փորձում է հասարակությանը շեղել Թուրքիայի տնտեսական խնդիրներից դեպի «ազգային պայքար» արտերկրում, այսինքն՝ «պաշտպանել» այլ երկրներում գտնվող թյուրքական ժողովուրդներին:

Վերջին ամիսներին երկրում COVID-19-ի դեպքերի թիվը կայուն աճում է, եւ մի քանի շաբաթ առաջ Անկարայում Թուրքիայի բժշկական ասոցիացիայի ղեկավարը մեղադրեց կառավարությանը COVID-19 դեպքերի եւ դրանց հետ կապված մահվան դեպքերի իրական թիվը թաքցնելու մեջ, մինչդեռ բժիշկները զգուշացնում էին, որ հիվանդանոցներում մահճակալները չեն բավարարում` վարակի ալիքի պատճառով:

Նշվում է, որ համավարակի պատճառով Թուրքիայի տնտեսության կարեւոր հատվածը՝ զբոսաշրջությունն, այս ամռանը կորցրել է իր շահույթի մոտ մեկ քառորդը: Անգամ Սեւ ծովում գազի խոշոր հայտնաբերումը, որը նախնական գնահատվում է 11,3 տրիլիոն խորանարդ ֆուտ, չի կարող փրկել Թուրքիայի տնտեսական մռայլ հեռանկարները, քանի որ զարգացումը կտեւի ավելի քան հինգ տարի, եւ մինչ գազը կոմերցիոն առումով կենսունակ կդառնա, կպահանջվեն հսկայական ներդրումներ:

Ավելին, օտարերկրյա ներդրողները, որոնց նախկինում արժեթղթերի եւ բաժնետոմսերի շուկայի շուրջ 40 տոկոսն էր բաժին ընկնում, այժմ Moody's-ի կողմից թուրքական պարտատոմսերի վարկանիշը մինչեւ «աղբային» մակարդակ իջեցնելուց հետո միայն 5 տոկոսն է կազմում:

Թուրքիայի տնտեսության համար մեկ այլ մեծ հարված է Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական ապրանքների վրա հոկտեմբերի 3-ից սահմանված էմբարգոն, որը տարեկան կազմում է մոտ 3,3 միլիարդ դոլար: Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները խիստ վատթարացել են Պարսից ծոցում Անկարայի վարած քաղաքականության, Սիրիայում ռազմական գործողությունների եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի վրա բանավոր հարձակումների պատճառով, որին թուրքերը բացահայտ մեղադրում են սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը պատվիրելու մեջ:

Ժողովրդավարությունների պաշտպանության ամերիկյան հիմնադրամի Թուրքիայի ծրագրի ավագ տնօրեն Այքան Էրդեմիրն ասել է, որ «Թուրքիայի կառավարության առջեւ ծառացած աճող խնդիրները այժմ աճում են արտերկրում ագրեսիվությանը զուգընթաց», եւ հիշեցրել է, որ «Էրդողանը երբեք չի խուսափել ուժի կիրառումից: Սիրիայում նա հաստատ կանգ չի առել հռետորաբանության վրա»։ Էրդողանը ցանկանում է իրեն ներկայացնել որպես ընդհանրապես մահմեդականների պաշտպան, իսկ Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտության մեջ՝ «թուրով մեծ ռազմիկ, որը պաշտպանում է մահմեդական-ադրբեջանցիներին քրիստոնյա-հայերից»:

Սակայն ճշմարտությունը կարող է այլ լինել: Մարդիկ եւ ռազմական տեխնիկա ուղարկելով Ադրբեջան՝ Էրդողանը, հնարավոր է, փորձում է վրեժ լուծել հայերից, որոնք տասնամյակներ շարունակ նյարդայնացրել են Անկարային՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մինչ այժմ Էրդողանը Թուրքիայի հասարակության կարծիքը հաջողությամբ շեղել է հրատապ խնդիրներից՝ բնակչությանը լարվածության մեջ պահելով եւ ստիպելով նրան համախմբվել դրոշի շուրջ: Հարցը, սակայն, այն է, թե որքան ժամանակ կարող է նա կիրառել այս մարտավարությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատերազմը պարտվեցինք անպատրաստության եւ անկազմակերպվածության պատճառով. Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ
Մենք պատերազմը հաղթելու հնարավորություն չունեինք. մենք բավարար համալրված չենք եղել 2020 թվականի պատերազմի համար, բավարար…
Գերմանիայում կոչ են արել Մինսկի խմբին ներգրավել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին
Համոզված ենք, եւ այդ մասին հստակ հասկացրել ենք Մոսկվային, որ Մինսկի խումբը պետք է ներգրավվի այս հակամարտության քաղաքական կարգավորմանը...
Հայկական եւ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են «Կարմիր խաչ»-ին
Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը…
Թուրքական հետախուզությունը հրամայել է ահաբեկիչներին շարժվել դեպի Ադրբեջանին միացված Ղարաբաղի տարածքի խորքը
Տարածաշրջանում նոր բախումների դեպքում սեփական մարդկանց ունենալու ցանկության հետ միասին թուրքական հետախուզությունը նախատեսում է նաեւ բնակեցնել նոյեմբերի 10-ի պայմանագրով հայ բնակչության կողմից լքված տարածքները...
Խաղաղ համակեցության շանս չունենք. մարզվեք, կրթվեք, շատ երեխա ունեցեք ու պատրաստվեք հաջորդ փուլին. Էլիբեգովա
Կափարիչը թռել ա, պանդորայի արկղը բացվել ա եւ այդ հայատյացությունը այսուհետ ստացել ա լեգիտիմ իրավունք արտահայտվելու…
«Դիվանագիտությունը սիրում է լռություն». ԱԳ նախարարը ընթերցեց իր հայտարարության տեքստը, իսկ հարցերին չպատասխանեց
Ինչպես եւ մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել եւ շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում...
Ամենաշատ