Հաղթանակից հետո, մենք բոլորովին նոր ու շեն Արցախ պիտի ունենանք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը եւ հրապարակել Հայաստան համահայկական հիմնադրամի 70 միլիոն դոլար հավաքելու մասին լուսանկար:
«Անկեղծ եմ ասում, բոլորից շատ շնորհակալ ենք։ Թող ոչ ոք չվիրավորվի իմ խոսքից, քանի որ Արցախը հավասարապես բոլորիս հայրենիքն է։ Բայց հաղթանակից հետո, հոգսերն էլ են շատ լինելու։ Ավերակները պետք է արագ վերականգնենք։ Հաղթանակից հետո, մենք բոլորովին նոր ու շեն Արցախ պիտի ունենանք»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։