News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հակառակորդը փորձում էր զարգացնել հարձակումը,  բայց էսօր գլխովին ջախջախվել է, դուրս է շպրտվել իր հարձակողական բնագծերից։ Այս  մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Ջաբրայիլում փախուստի դիմող ստորաբաժանումների վերաբերյալ ՊՆ հաղորդագրությանը։

«Մեր ԶՈՒ-երը շարունակում են իրենց ազատագրական հաջողությունների շղթան, սա մեզ համար չափազանց կարևոր  ու ոգևորիչ է , բայց ծանր պատերազմ է, իրավիճակներ կան, որ կարող են մեծ հաջողություններ լինել, իրավիճակներ կան, որ կարող են դժվարություններ, նահանջումներ, թևանցումներ,  շրջանցումներ լինեն,   բայց հաղթանակաը մերն  է լինելու  և մեր Զինված ուժերը հստակ իրենց խնդիրը կատարում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Ստեփանակերտում, ցավոք սրտի, րոպեների տարբերությամբ հրթիռակոծում են։

«Մարտական ԱԹՍ-ների և  հրթիռների միջոցով հարվածում են խաղաղ բնակիչներին։ Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ՝ դիրքեր է ազատագրել, որոնց մասին րոպեներ առաջ հայտարարություն եղավ»,- հավելեց նա։

 Դիտարկմանը, որ ապացույցներն ավելանում են, որ այս պատերազմում գրոհայիններ կան, Արծրուն Հովհաննիսյանն ասաց․

«Միջազգային որևէ  պետություն, կառույց, ով Ադրբեջանի կողմից դաշնակից չէ, չի կասկածում, որ ահաբեկչական կազմակերպությունները  օգնում են Ադրբեջանին՝ Թուրքիայի ձեռամբ»։ 

Նոր տեսանյութ. ադրբեջանական ոչնչացված նավթամթերքի բազան և Ջաբրայիլից փախուստի դիմող ստորաբաժանումները

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ