News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ դատարանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին,  հետաձգեց Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակման ժամը, այն կհայտարարվի ժամը 18։00-ին։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 25․09․2020թ․-ի որոշման դեմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից սահմանված ժամկետում ներկայացվել էր վերաքննիչ բողոք։

Հոկտեմբերի 5-ին վերաքննիչ քրեական դատարանը քննել էր բողոքը, գնացել խորհրդակցական սենյակ

Նախօրեին 13 կուսակցություններ գրությամբ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը:

Ծառուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է, ՍԴ-ն ողջամտություն դրսեւորեց․ Ծառուկյանի փաստաբան
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները․․․
Այսօր մեր ճակատագրի որոշումն է. հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը. Գագիկ Ծառուկյան
Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու…
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս է գալու…
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Ծառուկյանի պաշտպաններն կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել…
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Ամենաշատ