News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախն ամուր է, Ստեփանակերտը կա եւ կլինի, իսկ բոլոր արցախցիները վճռական են տրամադրված՝ պաշտպանելու մեր Հայրենիքը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Լավ նորություններ կան: Հակառակորդը մեծ կորուստներ է կրում, եւ լայնամասշտաբ հարձակման փորձը ձախողվել է: Մեծ ստորաբաժանումները լիկվիդացված են: Ճիշտ է, հակառակորդը շարունակում է ահաբեկչական գործունեությունը: Մենք միշտ ասել ենք, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, դա եւս մեկ անգամ հաստատվեց: Անցած գիշեր հակառակորդը հրետակոծել է Ստեփանակերտն ու մի շարք բնակավայրեր: Կան վիրավորներ եւ փլուզումներ: Սակայն կրկնում եմ՝ մեր ժողովուրդը վռճականորեն է տրամադրված եւ կպայքարի մինչեւ վերջ»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ այսօր մենք տեսնում ենք, որ ակտիվանում են միջազգային ուժերը, եւ պրոցեսները, որոնց այսօր ականատես ենք լինում, թույլ են տալիս կանխատեսել, որ շատ արագ էլ ավելի մեծ ճնշում կգործադրվի Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա: Սակայն ամենամեծ ճնշումը բանակի գործողություններն են մարտի դաշտում:

«Համառ մարտերը շարունակվում են: Որոշ հատվածներում ակտիվ մարտական գործողություններ են ընթանում: Հակառակորդը փորձում է խուճապ տարածել ԶԼՄ-ների եւ ֆեյքերի միջոցով: Սակայն դա չի հաջողվի: Սոցցանցերը սահմանափակելու կարիք չունենք, մեր քաղաքացիները շատ գիտակից են»,-հավելեց Դավիթ Բաբայանը:       

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ