News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները պետք է կանգնեն միջազգային դատարանի առջեւ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ հակառակորդը հրետակոծում է բնակավայրերը, բացառապես քաղաքացիական օբյեկտները: «Դա տակտիկա է եւ ռազմավարություն, դա նրանց մտածելակերպն է, հոգեբանությունը՝ հարձակվել խաղաղ բնակիչների, դպրոցների ու մանկապարտեզների վրա: Չի ստացվի: Որքան շատ են փորձում վախեցնել, այնքան կոշտ պատասխան են ստանալու: Իսկ այն, ինչ անում են Ալիեւն ու Էրդողանը՝ մեր օրերի հանցագործները, մեծ վնաս է հասցնում բանակցային գործընթացին: Իսկ նման հանցագործությունների համար նրանք պետք է պատժվեն: Ցանկալի է, որ կանգնեն միջազգային դատարանի առջեւ: Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիրը համագործակցում է ահաբեկիչների հետ, առանց գործընկերներին տեղեկացնելու ահաբեկիչների հետ պայմանավորվածություն է ձեռքբերում, ագրեսիվ պատերազմ սկսում, սպառնալիքի տակ դնում ողջ աշխարհը, ապա նախադրյալներ է ստեղծում երրոդ համաշխարհային պատերազմի համար: Վսահ եմ, որ նրանք պատիժ կկրեն՝ առնվազն Աստծո դատաստանի առջեւ»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Յունուսով. Ուկրաինան Ադրբեջանին զենք է մատակարարել Հայաստանի հետ պատերազմի ժամանակ
Ադրբեջանը, համաձայնեցնելով Թուրքիայի և Մոլդովայի հետ, Կիևին մատակարարել է նաև Բայրաքթարներ և այլ...
Ամենաշատ