News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Եթե միջազգային կազմակերպությունների հայտարարություններով, դատավճիռներով հնարավո լիներ կանգնեցնել պատերազմներ, այսօր երկիր մոլորակում պատերազմ չէր լինի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։

Զոլյանը նշեց, որ այս հարցում բոլոր լուրջ գործող սուբյեկտների շահերը համընկնում են Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի շահերի հետ. «Ոչ Թուրքիայի անմիջական մասնակցությունը, ոչ ահաբեկիչների ներկայությունն այս տարածաշրջանում բոլորովին չեն համապատասխանում ոչ Ռուսաստանի շահերին, ոչ Իրանի, ոչ Ֆրանսիայի։ Ես կարծում եմ, որ կա իրավիճակի ընդհանուր գնահատական, իսկ ինչպիսի գործողություններ կձեռնարկվեն, դա այդ երկրների պատասխանատվությունն է»։

Հարցին՝ ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի իրավիճակը վերահսկելի դառնա, պատգամավորն ասաց. «Գոյություն ունի շատ լայն գործիքակազմ. եւ քաղաքական, եւ դիվանագիտական, եւ ռազմական։ Յուրաքանչյուր  երկիր գիտի, թե ինչ գործիքակազմի է տիրապետում։

Եթե միջազգային կազմակերպությունների հայտարարություններով, դատավճիռներով հնարավո լիներ կանգնեցնել պատերազմներ, այսօր երկիր մոլորակում պատերազմ չէր լինի։ Պատերազմը կանգնեցվում է ոչ միայն դիվանագիտական միջանցքներով, այլեւ առաջին հերթին ռազմական մեր հաջողություններով։ Մեր Զինված ուժերն այժմ կատարում են իրենց առաջադրանքները եւ համոզված եմ, որ սա հանգեցնելու է նրան, որ պատերազմը կանգնեցվելու է եւ այնպիսի պայմաններով, որոնք ձեռնտու չեն լինի Ալիեւին եւ Էրդողանին։ Միջազգային արձագանքը նույնպես շատ կարեւոր է, որովհետեւ այն առաջին հերթին ստեղծում է որոշակի ճնշում ագրեսոր կողմի համար, եւ ագրեսոր կողմի համար այնքան էլ հեշտ չէ շարունակել իր գործողությունները, երբ այն բոլոր կողմերից դատապարտվում է։ Եթե ներկայումս իրենք անտեսում են կազմակերպության որոշում, դա չի նշանակում, որ հետագայում հետեւանքներ չի ունենա իրենց համար»։

Նա նշեց, որ ակտիվ ջանքեր են գործադրվում դիվանագիտական ոլորտում միջազգային հանրության կողմից, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահների կողմից. Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ. «Կա կոնսենսուս մի քանի հարցերի շուրջ. առաջինը, որ այս ամենը սկսվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, երկրորդը, որ Թուրքիան ուղիղ կերպով մասնակցում է հակամարտությանը եւ դա պետք է կանգնեցվի եւ Թուրքիան պետք է դուրս գա այս գործընթացներից եւ երրորդը, որ կան ահաբեկիչներ, գրոհայիններ, որոնք բերվել են Սիրիայից եւ գուցե նաեւ այլ գոտիներից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ