News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայկական կողմը կոչով դիմել է Իրանին` թույլ չտալ ադրբեջանական ուժերին հատել սահմանային Արաքս գետը: Այս մասին հոկտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ իրանական կողմից կա պատասխան եւ` ոչ միայն քաղաքական հայտարարությունների տեսքով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարցի նրբությունը, նա չմանրամասնեց:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` մարտերը շարունակվել են անցած գիշեր եւ այսօր առավոտյան: Մարտերի ընթացքում թշնամին փորձել է ուժ կուտակել Արաքսի հովտում եւ անցնել հարձակման: Հետախուզությունը ժամանակին բացահայտել է հակառակորդի գործողությունները, եւ ճշգրիտ հրթիռային հարված է հասցվել:

Չեզոքացվել է լավ զինված երեք բրիգադ, ամբողջ խմբավորումը ոչնչացվել է: Հակառակորդը տասնյակ դիակներ եւ մեծ թվով զրահամեքենաներ է թողել մարտի դաշտում, այդ թվում` չվնասված: Ինչպես նշեց Հովհաննիսյանը, ադրբեջանական ստորաբաժանումները փորձում են օգտվել Արաքս սահմանամերձ գետից, այդ կապակցությամբ հայկական կողմն Իրանին կոչ է արել թույլ չտալ ադրբեջանական ուժերին հատել գետը:

Հովհաննիսյանը հայտնել է, որ եղել են նաեւ այլ դիպուկ հարվածներ, այդ թվում` նավթամթերքի բազայի ուղղությամբ: Դրա կողքին զորամասն էր, ոչնչացվել է հակառակորդի շուրջ 200 զինվոր:

Հայկական ուժերը բարելավել են իրենց դիրքերը հյուսիսային ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, մարտերը շարունակվում են: Միաժամանակ, հակառակորդը շարունակում է գնդակոծել Ստեփանակերտը եւ Արցախի այլ բնակավայրեր: «Մեր զինված ուժերը դժվարին մարտերում վստահ հաղթանակներ են տանում` չնայած նրան, որ հակառակորդը մեծ ուժեր է ներգրավում»,- ասաց Հովհաննիսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ