Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
NEWS.am-ին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ պետության ղեկավարի պաշտոնում:
Կողմերը նաեւ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կարեւորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:
Իր հերթին, Կրեմլի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նրա 68-ամյակի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդները հեռախոսազրույց էին ունեցել հոկտեմբերի 5-ին: