Հազարավոր հայեր փակել են Բրյուսելի կենտրոնական փողոցները՝ իրենց բողոքը հայտնելով ադրբեջանական ագրեսիայի, Թուրքիայի ներգրավվածության դեմ։
Ցույցին մասնակցում են ոչ միայն Բելգիայի հայերը, այլ նաև հայկական կազմակերպություններ Ֆրանսիայից, Գերմանիայից և Հոլանդիայից։
Նշենք, որ այս պահին Եվրոխորհրդարանում քննարկվում է իրավիճակը Արցախում։ Եվրախորհրդարանի 55 պատգամավոր իրենց խոսքում աջակցություն են հայտնել Արցախին և հայ ժողովրդին։
Նրանք վանկարկում են «Հայաստան», «Արցախ»։ Ցուցարարների ձեռքին կան բազմաթիվ պաստառներ, որով կոչ են անում եւ պահանջում դադարեցնել ագրեսիան Արցախի ու Հայաստանի նկատմամբ։