News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան մասնակցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ նորությունն այն է, որ կա Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը: Սա սպառնում է հակամարտության միջազգայնացման հանգեցնել, ինչից մենք ինքներս ենք փորձում ամեն կերպ խուսափել»,- ասել է Լե Դրիանը: «Ֆրանսիան բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը,- շարունակել է նախարարը:- Նա կողմ է, որպեսզի բոլոր կողմերը գիտակցեն, որ պետք է շուտափույթ դադարեցնեն բոլոր ռազմական գործողություններն առանց որեւէ նախապայմանի եւ բանակցություններ սկսեն: Դրանք պետք է դրական արդյունքների հանգեն, նույնիսկ եթե դրա համար զգալի ժամանակ  պահանջվի»: «Կողմերի առաջ քաշած ցանկացած նախապայման թույլ չի տա արդյունքի հասնել: Անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ ապահովել եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- շեշտել է նախարարը:

Նա հատկապես նշել է, որ «իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ներկայումս շատ տագնապալի է: Եվ Ֆրանսիան վճռականորեն մոբիլիզացնում է իր ուժերը կարգավորման հասնելու համար` հանդիսանալով Մինսկի խմբի համանախագահ»: Այս առնչությամբ Դրիանը հայտնել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ամեն օր կապի մեջ է հակամարտության տարբեր կողմերի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ` կարգավորման հասնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ