News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հիմա իրավիճակն այնպիսին է, որ մենք քննարկում ենք մեր գործողությունների մի քանի տարբերակ: Բայց կա նաև այսպիսի նրբություն՝ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ամենավատ իրավիճակում էլ առավելագույնս կառուցողական լինենք, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հարաբերություններում: Այս մասին ռուսաստանյան ՌԲԿ հեռուստակայանին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ավելի քան 25 տարի է, որ տարվում է բանակցային գործընթացը: Ինչպես տեսնում ենք, այն ոչնչի չի բերել: Եվ Ստեփանակերտն արդեն 7-րդ օրը գտնվում է անընդմեջ հրաձգության տակ: Ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Երևանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը» հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Մենք դա քննարկել ենք և ասել ենք, որ մեր օրակարգում նման հարց կա: Բայց սա այդ իրավիճակը չէ, որ հնարավոր է շատ կոնկրետ բացատրել կամ շատ կոնկրետ պլանավորել, որ եթե այսպիսի բան տեղի ունենա, ապա կհանգեցնի դրան: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ մենք քննարկում ենք մեր գործողությունների մի քանի տարբերակ: Բայց կա նաև այսպիսի նրբություն՝ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ամենավատ իրավիճակում էլ առավելագույնս կառուցողական լինենք, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հարաբերություններում»:

«ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները կամ ՀԱՊԿ ձեր դաշնակիցները խնդրո՞ւմ են ձեզ չճանաչել ԼՂՀ-ն», հարցրել է ՌԲԿ-ի թղթակիցը.

«Ոչ: Նման խնդրանք չի եղել: Ես Ձեզ ազնվորեն կասեմ՝ այն պահից, երբ մենք հայտարարեցինք, որ քննարկում ենք այդ հարցը, ոչ ոք մեզ չի խնդրել դա չանել: Դա չի նշանակի բանակցությունների ավարտ: Դա կախված կլինի այն կոնկրետ իրավիճակից՝ ինչպես և երբ կկայացվի կամ չի կայացվի այդ որոշումը: Այդպիսի բան չի եղել», ասել է ՀՀ վարչապետը:

ԼՂՀ ճանաչման  հարցը դրված է մեր օրակարգում, նշել է Փաշինյանը.

«Բայց դա չի նշանակում է, որ մենք անպայմանորեն նման որոշում կկայացնենք: Դա չի նշանակում, որ մենք նման որոշում չենք կայացնի: Մենք քննարկում ենք: Ճիշտ չէ վերցնել Ղարաբաղյան հարցի նման մեծ հարց և քննարկել դրա առանձին դետալները, հնարավոր կարգավորման դետալները: Այստեղ ամեն ինչ պետք է դիտարկել պատճառահետևանքային կապերի շղթայում։ Բոլոր հարցերը պետք է քննարկվեն բանակցային գործընթացում, որը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ։ Եթե լայն դիտարկենք այս հարցը, բանակցային գործընթացը շարունակվում է նաև հիմա: Մեր նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Գիտեմ, որ համանախագահները կապ են պահպանում նաև ադրբեջանցիների հետ: Այսինքն՝ այդ խոսակցությունը շարունակվում է, բանակցային գործընթացը երբեք չի դադարել և չի դադարում: Բայց, իհարկե, այս իրավիճակում հնարավոր չէ քննարկել հակամարտության կարգավորման դետալները: Հիմա պատերազմ է ընթանում, և գլխավոր հարցն այն է՝ ինչպես դադարեցնել պատերազմը», ասել է նա:

«Ռազմական գործողությունների այս ողջ ընթացքում Երևանի և Բաքվի միջև որևէ կապ չի՞ եղել» հարցին ի պատասխան ՀՀ վարչապետն ասել է. «Ոչ, իհարկե, ոչ մի տեսակի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ