News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանականները նամակ են գրել Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսին` հարցնելով, արդյոք իր ընկերությունը հետախուզական գործակալներ է վարձում քաղաքական գործիչներին, արհմիութենականներին եւ իր աշխատակիցներին լրտեսելու համար: Նամակը, որը գրել է ֆրանսիացի օրենսդիր Լեյլա Չայբին, ստորագրել են ԵՄ-ի 36 պատգամավորներ՝ առավելապես ձախ եւ կանաչ կուսակցություններից:

«Մենք մեծ մտահոգությամբ տարակուսում ենք ձեր մտադրությունների մասին՝ արդյո՞ք Amazon-ի դիտարկումը ուղղված է արհմիութենականներին, Amazon-ի աշխատողներին եւ քաղաքական գործիչներին (ներառյալ մեզ)»,- ասվում է նամակում:

Նամակն ուղարկվել է այն բանից հետո, երբ Amazon-ը հեռացրել է «հետախուզության վերլուծաբանների» համար երկու աշխատատեղ՝ իդեալական ֆրանսերենի եւ իսպաներենի իմացությամբ: Հաղորդվում է, որ աշխատանքը ենթադրում էր տարբեր սպառնալիքների հետապնդում, ներառյալ արհմիությունները եւ «թշնամական քաղաքական առաջնորդները»:

Աշխատանքի ընդունման դեպքում վերլուծաբաններին կհանձնարարվեր տեղեկատվություն հավաքել Amazon-ի համար ցանկացած ներքին եւ արտաքին սպառնալիքների վերաբերյալ եւ տվյալները հաղորդել կազմակերպության ղեկավարությանը:

Amazon-ը նշել է, որ չի ցանկանում, որ աշխատակիցները «լրտեսեն» երրորդ կողմի խմբերին: Փոխարենը ընկերությունը հայտարարել է, թե ցանկանում է, որ վերլուծաբաններն ուսումնասիրեն հանրության համար մատչելի տեղեկատվությունը՝ հասկանալու համար, թե ինչ միջավայրում է այն աշխատում:

Անցյալ շաբաթ արհմիությունները հայտարարել են, որ Եվրահանձնաժողովը՝ ԵՄ գործադիր մարմինը, պետք է ուսումնասիրի Amazon-ի կողմից աշխատողների մոնիթորինգի օրինականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ