News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդարադատության եւ իրավունքի գերակայության պահպանման հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը հայտարարել է, որ Եվրոպայում մամուլի ազատության հետ կապված բացասական միտում է դիտվում։ Նա այսպիսի տեսակետ է հայտնել El Pais պարբերականի հետ հարցազրույցում։

«Եվրոպայում դիտվում է բացասական միտում մամուլի ազատության եւ լրատվամիջոցների ու լրագրողների դերի վերաբերյալ։ Պատճառները մի քանիսն են, կարծում է եվրահանձնակատարը։ - Առաջինը, որի վրա պետք է ուշադրություն դարձնենք, նոր պլատֆորմների ի հայտ գալու կամ Google-ի դերի ու թվայնացման արժեքի հետեւանք տնտեսական ասպեկտն է»։

«Սա նշանակում է, որ պլյուրալիզմի պաշտպանության համար, հավանաբար, ստիպված ենք մամուլին օգնել արդարության հիմքով»,- հստակեցրել է Ռեյնդերսը։

«Դրանից բացի, մենք Մալթայում եւ Չեխիայում տեսել ենք հարձակումներ, ահաբեկումներ եւ սպանություններ։ Ինչպես նաեւ այն, որ որոշ երկրներում կան միեւնույն լրագրողների դեմ հարուցված 20-ից մինչեւ 30 գործեր, որոնցով քննություն է վարվում»,- հավելել է եվրահանձնակատարը։

«Մենք [Եվրահանձնաժողովում] իրավիճակի քարտեզ ենք պատրաստում, բայց նաեւ մտածում ենք միջոցառումների մասին, եթե անհրաժեշտ է՝ օրենսդրական [լրագրողներին պաշտպանելու համար],- նշել է Ռեյնդերսը։ - Կամ եվրոպական մակարդակով իրավաբանների եւ փորձագետների ծառայություն ստեղծելու մասին, որ այն տուժածներին հասանելի լինի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ