Հինգշաբթի ամենահայտնի կրիպոարժույթի` բիթքոինի գինն առանց որեւէ դինամիկայի թույլ տատանվում է 10.6 հազար դոլարի սահմաններում` ԱՄՆ-ի ընտրություններից առաջ քաղաքական անորոշության եւ կորոնավիրուսի երկրորդ ալիքի ֆոնին, վկայում են աճուրդի տվյալները, հաղորդում է Prime-ը:
Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գինը, բիթքոինը խորհրդանշորեն թանկանում էր 0.06 տոկոսով` կազմելով 10 617 դոլար: Binance բորսայում բիթքոինը էժանացել է 0.3 տոկոսով եւ կազմել 10 594 դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում շուկայի մոտ 58.7 տոկոսը: