News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 8-ին կայացել է խորհրդակցություն՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում ընթացող ՀՀ մաքսատուրքերի սահմանային ամրագրված դրույքաչափերի պարտավորությունների փոփոխման բանակցությունների ընթացքի քննարկման նպատակով։

Խորհրդակցությունն ընթացել է տեսակապի ձևաչափով՝ բանակցային խմբի և ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Խորհրդակցությանը մասնակցել են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, բանակցային խմբի ղեկավար Վարոս Սիմոնյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնևը, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարության և ԵՏՀ ներկայացուցիչներ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել  են բանակցային գործընթացին առնչվող խնդիրներն ու հարցերը, ներկայացվել են անդամ պետությունների մոտեցումները։ Արդյունքում ձևավորվել են միասնական դիրքորոշումներ և կայացվել համապատասխան որոշումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ