«Զինուժ» մեդիան նոր տեսանյութ է հրապարակել, որում Հարություն Դոխոյանը պատմում է, թե ինչպես է խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ:
«Դժվար էր առաջին անգամը ու շատ էմոցիոնալ էր, հետո արդեն մեջս համակերպվեցի, սովորեցի, արդեն սովորական էր»,-ասում է Հարությունը եւ հավելում, որ խոցումից հետո բոլորն զինծառայողներն էին ուրախանում իր հաջող կրակոցից:
Հարությունի խոսքով` թշնամին «սեր ունի նահանջելու հետ» եւ նկատել է , որ մեկ հաջող խոցումից հետո հակառակորդը թողնում է մնացած տեխնիկան եւ փախուստի դիմում: