News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այսօրվա նիստն անցկացվում է Հայաստանի համար դժվար ժամանակներում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ելույթում նշեց. 

«Երկու շաբաթ է՝ չեն դադարում շփման գծում մարտական գործողությունները ժամանակակից սպառազինության բոլոր տեսակների կիրառմամբ: Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի գյուղերն ու քաղաքները, ինչպես նաեւ քաղաքացիական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները գտնվում են Ադրբեջանի հրետակոծության եւ հրթիռակոծության տակ: Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում: Սակայն վստահեցնում եմ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ մեր ժողովուրդը միասնական է եւ վճռական՝ պայքարելու մինչեւ վերջ եւ պաշտպանելու իր ազատությունն ու անկախությունը: Հատկապես երախտագիտությունս եմ ուզում հայտնել պատվիրակության անդամներին այս դժվարի պահին Հայաստան ժամանելու համար: Դա հատկապես կարեւոր է մեզ համար: Ցավոք, Ղրղզստանի հանրապետության վարչապետը չկարողացավ գալ Հայաստան, եւ մենք ստիպված ենք նիստն առանց նրա անցկացնել: Խաղաղություն եւ երկրում ներքաղաքական իրավիճակի կարգավորում եմ մաղթում մեր բարեկամ Ղրղզստանին եւ նրա ժողովրդին»:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ