News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արգիշտի Քյարամյանին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելուց հետո լուրեր շրջանառվեցին, որ հաջորդն Արդարադատության նախարար Ռուստամ Բադայսանն է։ Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում նախարարն այդ լուրերը հերյուրանք որակեց։

«Կարծում եմ այն ուժերը, որոնք ստեղծեցին այդ միֆը, ես, իհարկե, չեմ ուզում, որ իմ ասածը որեւէ հասարակական կազմակերպություն իր հասցեին քննադատություն ընդունի, այսինքն՝ եթե ես հիմա իրենց ասեմ՝ «սորոսականը» ո՞վ ա, խնդրում են դա չընկալել, որ ես այդ ՀԿ-ին եմ վիրավորում կամ նրա աշխատակիցներին։ Բոլոր այն տականքները, որոնք այդ տեղեկությունները տարածել են, որոնք մի հատ փաստ այսօր չեն հրապարակել, որ ես որեւէ ՀԿ-իհետ կապ եմ ունեցել, կամ որեւէ դեպքում դրամաշնորհ եմ ստացել, կամ դրամաշնորհ ստացածի հետ եմ որեւէ կապ ունեցել, եւ ստեղծեցին այն միֆը, որը նաեւ օտարերկրյա լրատվամիջոցները վերցրեցին ու սկսեցին շարունակել, հենց այդ մարդիկ հասարակությանը շատ լուրջ պատասխան տալու խնդիր են ունենալու, որովհետեւ իրենց ստեղծած միֆը օգտագործեցին թշնամական ուժեր, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահը»,- ասաց նա։

Լրագրողի հարցին, թե ռուսական կողմից իր պաշտոնանակության պահանջ չի եղե՞լ,  Ռուստամ Բադասյանն ասաց․

«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, ես խնդրում եմ այդ սադրանքներին չտրվել։ Իմ պաշտոնանկության մասին լուրերը, բնականաբար,  հերյուրանքներ են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ