News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին եւ պատրաստ ենք վերսկսել խաղաղ բանակցությունները՝ վերջին օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարների եւ նախագահների կողմից արված հայտարարություններին համապատասխան: Այս մասին այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր երկիրն ու մեր ժողովուրդն այսօր դժվար ժամանակներ են ապրում: Արդեն երկու շաբաթ է՝ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը շարունակում է սպառազինությունների տարբեր տեսակների կիրառմամբ լայնամասշտաբ հարձակումը ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Հայաստանի դեմ: Մենք դա գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական սպառնալիք հայ ժողովրդի դեմ: Մեր քաղաքներն ու գյուղերը հրետակոծվում են, կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: Հատկապես տուժել է Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, որի բնակչությունը հումանիտար աղետի շեմին է: Կոնֆլիկտին ներգրավված են Սիրիայից վարձկաններ եւ գրոհայիններ: Այդ փաստը հաստատել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ինչպես նաեւ բազմաթիվ հեղինակավոր ԶԼՄ-ներ: Հատկապես սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանն ու աշխարհն ապակայունացնող Թուրքիայի գործողությունները: Մեր հակառակորդին չի հաջողվել որեւէ էական հաջողության հասնել: Մեր ժողովուրդը համախմբված է առավել, քան երբեւէ»,-ասաց նա:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ