News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ադրբեջանա-թուրքական այս հարձակումից հետո աշխարհն ի վերջո պիտի սկսի մտածել Արցախի անկախությունը ճանաչելու մասին, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Վարչապետի միջազգային մամուլի հետ վերջին հարցազրույցներում, միջազգային գործընկերների հետ շփումներում  այս միտքը հնչում է ավելի եւ ավելի հաճախ։ Ղարաբաղյան  հակամարտությունն այս պատերազմի արդյունքում հակամարտության վերաբերյալ ընկալումները միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանում էապես փոխվել է. դիվանագիտական մեծ աշխատանք կա անելու հիմա եւ ապագայում։ Պետությունների համար Արցախի ճանաչումը դառնում է եւ պիտի դառնա թիվ մեկ հարցն օրակարգում»,- ասաց Ռուբինյանը։

Անդրադառնալով երեկ Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն թիրախավորելուն՝ պատգամավորն ասաց. «Հրթիռակոծությունը մշակութային եւ կրոնական ժառանգության հանդեպ տոտալ անարգանքի հարց է։ Նույնիսկ եթե ադրբեջանցիները հրթիռակոծեին ոչ միայն Ղազանչեցոց եկեղեցին, այլ նաեւ Շուշիի մզկիթներից մեկը, դա կրկին նույնքան անընդունելի կլիներ։ Սա նորույթ չէ, Ադրբեջանը հայտնի է մշակութային եւ կրոնական օբյեկտների նպատակաուղղված ոչնչացումներով»։

Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի եւ Արդբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին եւ օրակարգային հարցերին՝ պատգամավորն ասաց. «Այդ հանդիպման օրակարգ բաղկացած է բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, դիերի եւ գերիների փոխանակման կետերից։ Թե ի՞նչ կլինի, արդյոք կստացվի՞ դա կամ կստացվի եւ ինչքա՞ն կտեւի, ի՞նչ պարամետրեր կունենա, դեռ չենք կարող ասել, որովհետեւ այդ հանդիպում դեռ պիտի տեղի ունենա»։

Լրագրողի դիտարկմանը՝ հայկական կողմը ռազմական գործողություններում երբ ունեցել է հաջողություն, միշտ բանակցություններում հետ քայլ է կատարել՝ Ռուբինյանն ասաց. «Մենք ինչպես ռազմադաշտում, այնպես էլ դիվանագիտական սեղանների շուրջ որեւէ հետքայլ չենք անելու Հայաստանի եւ Արցախի ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կենսական շահերից»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ