Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ՌԴ Անվտանգության խորհրդին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների մասին:
«Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին»,- ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ հանդիպման մասնակիցները երկու պետություններին կրկին հրադադար հաստատելու կոչ են արել: