News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Որպեսզի գնահատենք, թե ինչ խնդիր է դրել Ադրբեջանն իր առջեւ սկսելով այս մարտական գործողությունները, պետք է դա անպայման կապենք Թուրքիայի հետ: Այս մասին «Զինուժ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ գերխնդիր ուներ Ադրբեջանն ի սկզբանե այսպիսի լայնածավալ մարտական գործողություններ սանձազերծելիս եւ ինչի կարողացավ հասնել անցած 12 օրերի ընթացքում:

Նա ընդգծել է, որ այստեղ գործում է ոչ միայն ադրբեջանական բանակը, այլ գործում է Թուրքիան, որն իրականացնում է իր աշխարհաքաղաքական խնդիրները, իսկ դա Թուրանի ստեղծումն է, ինչի մասին Էրդողանը բացահայտ հայտարարել է:

«Բոլոր պետությունները գիտակցում են, թե ինչ է անում Էրդողանը: Ինքը, սկսելով ռազմական գործողությունները, ուներ նպատակ՝ երկու ուղղություններով հասնել դեպի Հայաստանի սահման եւ փակել Լաչինի միջանցքը, Ղարաբաղը թողնել շրջափակման մեջ եւ լուծել իր խնդիրը: Եթե 12 օրը գնահատենք, կտեսնենք հետեւյալը՝ նա իրենց ողջ բանակի նույնիսկ առաջին օրվա խնդիրը չի կարողացել լուծել»,- ասաց Վաղարշակ Հարությունյան։

Իսկ թե ինչու է հակառակորդն իր հիմնական ուժերն ուղղել հարավային ուղղությամբ, Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ այստեղ լուծվում է Թուրքիայի աշխարհաքաղաքական խնդիրը՝ դուրս գալ Մեղրիի շրջանի սահմանին եւ փորձել հետագայում միավորվել Նախիջեւանի հետ:

Մյուս խնդիրը, որ ցանկացել է լուծել թուրք–ադրբեջանական բանակը, ըստ վարչապետի խորհրդականի, Իրանն այդ սահմանից կտրելն է, որպեսզի Թուրքիան լինի այնտեղ, որտեղ մյուս սահմանի այն կողմում ապրում են իրանցի ադրբեջանցիները, ուստի այս գործողությունները նաեւ ուղղված են Իրանի դեմ:

Հարցին, թե ռազմական այս գործողություններին Թուրքիայի կողմից իսլամիստ-ջիհադիստների ներգրավումը, արդյոք Թուրքիային որպես բանակցային կողմ ներգրավվելու պահանջը հարցականի տակ չեն դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը, Հարությունյանը պատասխանեց․ «Ադրբեջանը, որպես այդպիսին, որպես պետություն քաղաքական դերակատարում չունի, եւ այսօր գործում է թուրքական իշխանությունը: Դրա վառ ապացույցն այն է, որ համանախագահները հայտարարություն են անում՝ անհապաղ դադարեցնել կրակը, դրա պատասխանը տալիս է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի նախագահը: Իլհամ Ալիեւն իր անձնական փողերը, անձնական իշխանությունը պահելու համար թաքնվում է Էրդողանի մեջքի հետեւում։ Այս ամեն ինչը ստեղծում է մեկ միավորում՝ թուրք-ադրբեջանական, որտեղ Ադրբեջանը կորցնելու է ամեն ինչ: Ես համոզված եմ՝ դա այնտեղ բերելու է լրջագույն հակասությունների»:

Հարցին, թե ինչ է ցույց տալիս պատերազմական այս 12 օրերի դինամիկան, Հարությունյանն ասաց, որ այդ 12 օրերը ցույց տվեցին, որ թուրք-ադրբեջանական բանակը չի կարողացել լուծել նույնիսկ առաջին օրվա խնդիրը, որովհետեւ ինքը չի կարողացել ճեղքել մեր պաշտպանությունը, նույնիսկ եթե ինչ-որ տեղ ունեցել է հաջողություններ, դրանք մարտավարական հաջողություններ են, որոնք իրենց որեւէ առավելություն չեն տալիս:

Ինչ վերաբերում է միջազգային դիվանագիտական մեր գործունեությանը, ըստ Հարությունյանի՝ այստեղ էլ ունենք հաջողություններ: «Մեզ հաջողվել է միջազգային հանրությանը ցույց տալ, որ սա Թուրքիայի կողմից հրահրված եւ նրա անմիջական մասնակցությամբ վարվող պատերազմ է: Ամենակարեւոր կետը, որ Թուրքիան այստեղ բերում է վարձկաններին, իսլամական պետության զինվորներին, որոնք փորձել են Սիրիան օկուպացնել եւ չի հաջողվել եւ ինքը հիմա Իդլիբի նահանգում ստեղծել է մի տեղ, որտեղ պատրաստում, զինում է ահաբեկիչների եւ ուղարկում է տարբեր ուղղություններով՝ Լիբիայի ուղղությունը, հիմա էլ նաեւ ուղարկում է Ադրբեջան»,- նշեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ