News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 9-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին քննարկվել է սանիտարահամաճարակային իրավիճակի հարցը եւ ուղեւորափոխադրումների վերսկսումը Եվրասիական տնտեսական միությունում:

Միության երկրների կառավարությունների ղեկավարները լսել են ԵԱՏՄ բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նախագահ Աննա Պոպովայի եւ ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոյի հայտնած տեղեկությունները: Նրանք հայտնել են Միության երկրներում COVID-19-ի հետ կապված բնակչության առողջության պահպանման եւ սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում համապարփակ ծրագրի իրականացման մասին:

Ղերավարների խորհրդին հանձնարարվել է քննարկել Եվրասիական Զարգացման Բանկի «Ճանապարհորդություն` առանց COVID-19-ի» նախաձեռնությունները, Հանձնաժողովի Խորհրդի հաջորդ նիստին առաջարկներ ներկայացնել դրա արդյունավետ օգտագործման համար:

Կողմերը նաեւ կողմ են հանդես եկել 2020 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում միջազգային խորհրդաժողով անցկացնելու առաջարկին` կոորավիրուսային վարակի տարածման հետեւանքները հաղթահարելու եւ Միությունում տնտեսական գործունեությունը վերակենդանացնելու համար համակարգված միջոցառումների ընդունման վերաբերյալ:

ԵԱՏՄ երկրներն արդեն իրականացնում են COVID-19- ի հետ կապված Բնակչության առողջության եւ սանիտարահամաճարակային բարեկեցության համապարփակ ծրագիրը: Այդ պլանը համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, վարակիչ հիվանդությունների բռնկումներին արձագանքելու նպատակով համատեղ վարժանքների անցկացում, պատվաստանյութերի եւ ախտորոշիչ փորձարկման համակարգերի մշակման ուղղությամբ համատեղ հետազոտությունների անցկացում է ներառում:

Մշակվել եւ ընդունվել են սանիտարահամաճարակային առաջարկություններ` ԵԱՏՄ-ում «կանաչ միջանցքների» օբյեկտների աշխատանքի կազմակերպման համար: ԵԱՏՄ գլխավոր սանիտարական բժիշկների խորհրդի նիստին պատրաստվել եւ քննարկվել է COVID-19-ի տարածման ընթացքում միջազգային երկաթուղային երթեւեկության վերսկսման մոտեցումների որոշման վերաբերյալ առաջարկությունների նախագիծը: Հաստատվել է COVID-19-ի նոր ձեւի ներառումը վարակիչ հիվանդությունների տեղեկատուում, որը ԵԱՏՄ մաքսային տարածքի սանիտարական պաշտպանության միջոցառումներ է պահանջում: Տեղեկատու գրքի լրամշակված նախագիծը Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից կներկայացվի Հանձնաժողովի խորհրդի հաստատմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ