News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Microsoft կորպորացիան իր աշխատակիցներին թույլ կտա հեռավար աշխատել մշտական հիմունքներով, հաղորդում է The Verge-ը՝ հղում անելով ընկերության ներքին փաստաթղթին:

Պարբերականի տվյալներով՝ ընկերությունը փաստաթուղթ է ներկայացրել, որը կարգավորում է իր աշխատակիցների աշխատանքային գրաֆիկը: Այդպիսով, ըստ ներքին կարգի, աշխատակիցները կարող են անցնել հեռավար աշխատանքի կամ էլ օգտվել հիբրիդային գրաֆիկի հնարավորությունից:

Այն, մասնավորապես, ենթադրում է, որ աշխատակիցը աշխատանքային մեկ շաբաթը կարող է հեռավար աշխատել: Ընդ որում, նշվում է, որ անձնակազմի մի մասը՝ հաշվի առնելով գործունեության բնույթը, չի կարող հեռավար աշխատանքի լրիվ անցում կատարել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, նշվում է, որ կորպորացիան կփոխհատուցի աշխատակիցներին, որոնք մշտապես հեռավար են աշխատում:

Օգոստոսի սկզբից ընկերությունը հայտնել է, որ կորպորացիան երկարաձգել է աշխատակիցների հեռավար աշխատանքային ռեժիմը մինչեւ 2021 թվականի հունվարի 19-ը:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ