News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հյուսիսում այսօր ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ավելի ծանր ու համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ։ Հայկական Զինված ուժերը շարունակում են դիմադրել հակառակորդի հարձակողական նկրտումներին եւ անհրաժեշտ հակահարված տալով ետ շպրտել ելման դիրքերը»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այսօր նույնպես հակառակորդը կրել է որոշակի կորուստներ։

Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են։

Անդրադառնալով ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների եւ պաշտոնական շրջանակների այն հայտարարությանը, թե ադրբեջանական կողմը գրավել է Հադրութ քաղաքն իր գյուղերով՝ Հովհաննիսյանն ասաց. «Արդեն չգիտեմ՝ որերորդ անգամ, գրավել են Ջեբրայիլ եւ նույնիսկ Հադրութը եւ հարակից գյուղերը։ Դա ծիծաղելի էր, որովհետեւ ես այդ ժամանակ գտնվում էի Հադրութում եւ որեւէ նման բան չկար։ Կոնկրետ այդ ուղղությամբ ընդհանրապես ակտիվ մարտական գործողություններ չկային»։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն թիրախավորելուն՝ Հովհաննիսյանը պնդեց, որ այդ հրթիռակոծումը պատահական չի եղել. «Իմ աչքերով տեսա նաեւ Շուշիի եկեղեցու համապատասխան վնասվածքը։ Ըստ էության, եկեղեցու մեկ հատվածին ուղիղ, դիպուկ հարված է հասցվել երկու անգամ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ