News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 8-ի երեկոյան լուր ստացանք, որ Արցախ գնալու ճանապարհին անհայտ անձինք կանգնեցրել են ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին ու տարել անհայտ ուղղությամբ։

Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն եւ մյուս իրավապահ մարմինները հաջորդ առավոտյան միաբերան պնդում էին, որ Երանոսյանն իրենց մոտ չէ, իրենք կապ չունեն նրա անհետացման կամ առեւանգման հետ։ Նրա հարազատները, քունը կորցրած, փնտրում էին ու չէին գտնում։ Միայն հայտնի էր, որ Երանոսյանը մենակ չի եղել, ուղեկիցը պատմել է, որ դիմակներով անձինք տարել են նրան՝ ոչինչ չասելով։

Մեր տեղեկություններով, տարել են «դավաճանների» գործի շրջանակներում։ Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը մեզ ասել էր, որ չեն կարողանում գտնել նրան՝ գոնե հասկանալու, թե ինչ պատմություն է․ «Ազգականները, հարազատները եւս տեղեկություն չունեն»։ Երեկ առավոտյան խմբագրություն էր զանգահարել Լեւոն Երանոսյանի դուստրը՝ Իրինա Երանոսյանը, եւ տագնապած փնտրում էր հորը։ Նա մեր լուրից էր իմացել, որ հոր հետ նման դեպք է տեղի ունեցել, ապա փնտրել էին՝ չէին գտել, իրավապահ մարմիններն էլ ասել էին, որ իրենց մոտ չէ։

Մենք նորից դիմեցինք ԱԱԾ, սակայն այստեղից շարունակում էին հերքել՝ ասելով, թե առնչություն չունեն Երանոսյանի գործի հետ։ Սակայն մեր աղբյուրն ասում էր, որ տարել են՝ հույսով, որ նա ինքնախոստովանական ցուցմունքներ կտա, բայց քանի որ չի տվել, ժամեր անց բաց են թողել։

Մյուս օրը կեսօրին նա կապ էր հաստատել ընտանիքի անդամների հետ եւ հայտնել, որ իր հետ ամեն ինչ կարգին է, գտնվում է Արցախում, իր մարտական ընկերների հետ է։ Իսկ չհարցրի՞ք՝ ո՞վ էր տարել, ի՞նչ էր եղել, որտե՞ղ էր մոտ 24 ժամ։ «Մենք էլ էինք լսել, որ դիմակավորված անձինք են տարել իրեն, բայց նման բան չենք հարցրել, Դուք էլ գիտեք, որ ռազմական դրություն է, հեռախոսով չէինք կարող նման հարցեր տալ։ Այո, մենք էլ ենք ուզում իմանալ՝ իր հետ ինչ գործընթացներ են տեղի ունեցել։ Մեզ հիմա ավելորդ լարվածություն պետք չէ, աղոթում ենք խաղաղության համար»,- ասաց Երանոսյանի դուստրը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ