News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 14 մլն 989 հազար 500 դոլարի օգնու­թյուն, մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել էր 34 մլն 260 հազար 200 դոլարի չափով մար­դասիրական օգնություն: «ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաև, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 101 հազար 700 դո­լարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնականում' Ռուսաստանի Դաշնությունից:

Օրինակ՝ Ռուսաստանից այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 100 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում ևս Ռու­սաստանից Հայաստան ստացվել է 64 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Իսկ ո՞ր երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին, նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկա­ցավ, որ Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 3 մլն 747 հազար 100 դոլարի չափով օգնություն, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատ­վածի համեմատ, ավելացել է. 2019-ի հունվար-օգոստոսին այն կազմել է 2 մլն 618 հազար 800 դոլար: Իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից 660 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն է մտել ՀՀ: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 451 հազար 100 դոլարի մարդասիրական օգնություն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ