News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին զանգել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում, Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակը, ինչպես նաեւ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հարցով փոխգործակցության հեռանկարները:

«Քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման շուրջ իրավիճակը: Նշվել է միջազգային անվտանգության համար այդ առանցքային համաձայնագրի կարեւորությունը: Հատուկ ուշադրություն է հատկացվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին, մասնավորապես, ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հարցով փոխգործակցության հեռանկարներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:    

Ռոհանին աջակցել է Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների խորհրդակցությունների արդյունքով ձեռքբերված համաձայնությանը:

«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի շուրջ: Վլադիմիր Պուտինն իր իրանցի գործընկերոջը մանրամասն ներկայացրել է այդ տարածաշրջանում լարվածության ապաէսկալացիայի նպատակով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռնարկված ջանքերի մասին: Իրանի նախագահն աջակցություն է հայտնել մարդասիրական նպատակով կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությանը, ինչպես նաեւ հանուն շուտափույթ խաղաղ կարգավորման սուբստանտիվ բանակցությունների մեկնարկին»,-ասվում է հաղորդագրության մեջ:       

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. Իրավիճակը լարվել է
Պարզվեց, որ զինվորական դատախազությունից մեզ սխալ ինֆորմացիա են տվել, զինվորական դատախազն իր որոշմամբ մերժել է ձերբակալելու միջնորդությունը...
Հանցագործ Նիկոլը գիտակցաբար, դիտավորյալ մեր երեխեքին տարել է անհավասար կռվի ու կոտորել. Դավիթ Առուշանյանի մայր
Գիտեն մեզ խաբե՞լ են ոչ: Այ կաբինետներում նստած բոլորին էլ ղարաբաղցու ասած՝ պրանած ունեմ...
Գործը ձգձգվում է, որ պետական դավաճանության հոդվածով Փաշինյանի նկատմամբ գործ չհարուցվի․ Կարին Տոնոյան
Մենք միջնորդություն ենք ներկայացրել քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով՝ պետական դավաճանության հոդվածով գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ...
Մենք պահանջում ենք, որ մեր գործը քննի ԱԱԾ-ն․ Կարին Տոնոյանը՝ դատախազին
Ես այսօրվա դատական նիստի վերաբերյալ դատարանից ծանուցագիր չեմ ստացել, ոչ բանավոր եմ ծանուցվել, ոչ բանավոր…
Հրամանատարը «նահանջ» հրաման է տվել, Խծաբերդն անցել է հակառակորդին, գաղտնի կրիչն ու քարտեզը՝ ևս. Դատախազություն
Խծաբերդում գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու, հրամանը չկատարելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան…
Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը
Մենք վրդովմունքից դուրս ենք եկել փողոց, փակել ենք փողոցը՝ պահանջելով, որ գան, մեր բոլոր հարցերին պատասխան տան…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ