News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անգործությունը ստեղծում է նախադեպեր եւ հուսադրում դիկտատորներին, գրում է The Hill-ը: «Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է համակարգված լայնամասշտաբ օդային եւ հրթիռային հարձակում Արցախի եւ Հայաստանի վրա: Թուրքիան առանձնահատուկ ագրեսիվ դեր է խաղացել՝ ոչ միայն սատարելով, այլ նաեւ ուղորդելով Ադրբեջանի ագրեսիայի մեծ մասը: Նա տրամադրել է օտարերկրյա վարձկաններ եւ իր ամբողջ ռազմական արսենալը՝ ներառյալ F-16 կործանիչները: Փաստորեն, Արցախի վրա հարձակումից կարճ ժամանակ անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ամբողջովին սատարում է Ադրբեջանին եւ կոչ արել տապալել Հայաստանի կառավարությանը: Այդ տակտիկան նոր չէ. Էրդողանն օգտվել է դրանից բազմաթիվ անգամ՝ սկսած Լիբիայում միջամտությունից եւ վերջացրած Միջերկրական ծովում Հունաստանի հետ վեճով:

Ցավոք, միջազգային հանրության որոշ մասնակիցներ հերքում են Ադրբեջանի՝ որպես ագրեսորի դերը՝ կոչ անելով կողմերին նախապատրաստել բնակչությանը դեպի խաղաղությունը: Սակայն, եթե Հայաստանը երբեք պատերազմ չի ցանկացել, ապա ինչի՞ն պետք է նախապատրաստվել: Ի հեճուկս, Ադրբեջանը վերջին երկու տասնամյակների ընթացքում պատրաստել է իր բնակչությանը պատերազմին՝ ինստիտուցիոնալացրել է հակահայկական տրամադրությունները, կուտակել ռազմական ակտիվներ, որոնք գնել էր Թուրքիայից ու Իսրայելից, եւ սահմանափակում էր բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման ուղղությամբ բոլոր ջանքերը: Վերջերս Իլհամ Ալիեւն անվանել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն «անիմաստ» եւ սպառնացել լուծել խնդիրը ռազմական ճանապարհով: Այն, ինչ այժմ տեղի է ունենում, չպետք է զարմացնի միջազգային հանրությանը. Ադրբեջանն այդ ամբողջ ընթացքում ահազանգում էր այդ մասին:

Ադրբեջանն ու Թուրքիան ռազմավարական աշխատանք են տանում միջազգային հանրության կարծիքի վրա ազդելու ուղղությամբ, հատկապես, ԱՄՆ-ում, Իսրայելում եւ Եվրոպայում: Ադրբեջանի կեղտոտ արտասահմանյան գործարքները վերջերս ի հայտ են եկել OCCRP-ի հետազոտության արդյունքում փողերի լվացման շուրջ, որի արդյունքում միայն 2012-2014 թվականների ընթացքում Ադրբեջանն ուղղել է ավելի քան 2.9 միլիարդ դոլար միջազգային կեղծ կորպորացիաներին միջազգային կազմակերպությունների, քաղաքական գործիչների, լոբիստների եւ լրագրողների բարեհաճությունը գնելու համար: Վերջերս հաղորդագրություններ էին ստացվել, որ Իսրայելի՝ «լվացքատան» հետ կապված Israel Aerospace Industries պետական ընկերության հաշվեհամարին մեծ գումար է փոխանցվել նրանց միջեւ 5 միլիարդ դոլարի պայմանագիր ստորագրելուց հետո:

Ադրբեջանի ջանքերն ուղղված են առ այն, որ թաքցնեն միջազգային հանրությունից հակահայկական կատաղի ռասիզմը, որը սատարում է պետությունը, ինչն էլ հանգեցրել է մշակութային հուշարձանների ոչնչացմանը եւ հանցագործների հերոսացմանը: Դեռ ավելին, Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս հերքել են Հայոց ցեղասպանությունը՝ ոչ միայն հրաժարվելով պատասխանատվություն կրել մարդկության դեմ իրենց նախնիների կատարած հանցագործությունների համար, այլ նաեւ բացահայտ սատարելով նույն այն գաղափարախոսությունը, որը ծառայել է որպես ցեղասպանության հիմք105 տարի առաջ:

Այդ գործողություններն առաջացրել են միջազգային ռեզոնանս: Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության դեմ հուլիսին Ադրբեջանի ագրեսիայից հետո տասնյակ հազարավոր ադրբեջանցի ցուցարարներ վանկարկել են «մահ հայերին» Բաքվի փողոցներում: Այդ ատելությունը տարածվել էր անգամ Միացյալ Նահանգներում սփյուռքի շրջանում, որտեղ Սան Ֆրանցիսկոյում իրականացվել էին մի շարք հարձակումներ հայկական եկեղեցու եւ կրտսեր դպրոցի վրա:

Որքան էլ զարմանալի է, Ադրբեջանը հաճախ ներկայացնում է ինքն իրեն որպես առաջատար մարդու իրավունքների եւ կրոնական ազատության ոլորտում: Սակայն հետազոտությունները դա չեն հաստատում՝ ի տարբերություն Հայաստանի ցուցանիշների:

Հետազոտությունները վկայում են, որ դավանանքը ժողովրդավար կառավարման նախադրյալ է՝ նպաստելով քաղաքացիական ակտիվության գործընթացին եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաեւ նվազեցնելով հասարակական եւ քաղաքական կոռուպցիայի հնարավորությունը: Զարմանալի չէ, որ ընտրության ազատության եւ իրենց ինքնության մասին տարրական դատողություններ անելու հնարավորության սահմանափակումը ճնշում է ստեղծագործական միտքն ու մեծացնում կոռուպցիայի հավանականությունը չափազանց կարողունակ բյուրոկրատների կողմից: Այդ առումով, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչում հայ ժողովրդի ինքնորոշման օրինական իրավունքն առանց կրոնական, մշակութային եւ էթնիկ նույնականացման հողի վրա հետապնդման սպառնալիքի, խաղաղությունն անհնարին կլինի:

Բազում տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր ձախողումը հրաժարումն է Ադրբեջանին մեղադրել անդադար ագրեսիայի եւ հրադադարի ռեժիմը խախտելու համար: Չնայած ԱՄՆ ջանքերին Ադրբեջանի ագրեսիան զսպելու նկատմամբ 1991-1994 թվականների պատերազմի ժամանակ՝ վերջին տարիներին միմյանց փոխարինող վարչակազմերը շարունակել են հանգստացնել Ադրբեջանին՝ ներառյալ վերջերս հատկացված 100 միլիոն դոլարը ռազմական կարիքները հոգալու համար:

Չնայած Ադրբեջանը փորձում է խուսափել միջազգային վերահսկողությունից՝ օգտվելով Միացյալ Նահանգներում ներքաղաքական լարված դրությունից եւ համավարակից՝ մենք չենք կարող այլեւս անտեսել դա: Միջազգային հանրությունը պետք է խոստովանի, որ ամենուր կրոնական փոքրամասնություններին պաշտպանելու անկարողությունը սպառնալիք է նաեւ նրանց համար: Անգործությունը ստեղծում է նախադեպեր եւ հուսադրում դիկտատորներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ