Ավտոբուսը, որը կիրակի ուղեւորվում էր դեպի Թաիլանդի կենտրոնում բուդդայական տաճար, բախվել է գնացքին. կա 20 զոհ, եւս 30 մարդ վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 08:05-ի շրջանում Բանգկոկից 63 հմ հեռավորության վրա՝ երկաթգծի կայարանի մոտակայքում, հայտնել է Չաչենգսաուի նահանգապետը:
Ավտոբուսի ուղեւորները գործարանի 60 աշխատակիցներ էին, որոնք ուղեւորվում էին արարողությանը բուդդայական տաճարում: Բախումը տեղի է ունեցել այն պահին, երբ ավտոբուսը հատում էր երկաթգիծը:
Նշվում է, որ ավտոբուսը վերածվել է մետաղակույտի ՃՏՊ-ի հետեւանքով: