News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Բաթոն Ռուժ քաղաքում 11-ամյա տղան դպրոցական ավտոբուս է առեւանգել, ոստիկանները սկսել են նրան հետապնդել եւ ձերբակալել են, փոխանցում է տեղական WBRZ հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Կիրակի առավոտյան երեխան ավտոբուս է թափանցել, ենթադրաբար, քաղաքի հյուսիսային մասում եւ կարողացել է այն գործի գցել։ Ոստիկաններն առեւանգված ավտոբուսի հետապնդումը սկսել են տեղական ժամանակով մոտ 11։00-ին։ Շուրջ կես ժամ հետո ավտոբուսը բախվել է գազատարին, իսկ այնուհետեւ ծառին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ոստիկանները շրջապատել են ավտոբուսը, երեխային դուրս բերել ավտոբուսից եւ ձեռնաշղթաներ հագցրել։ Տղային անչափահասների պահման կենտրոնում հսկողության տակ են դրել մի քանի մեղադրանքներով, այդ թվում՝ ավտոմեքենայի գողության եւ ծանրացուցիչ հանգամանքներում բռնության կատարման։ Ոստիկանությունից հայտնել են, որ այս դեպքում խոսքն այն մասին է, որ «չարամիտը դիտավորյալ փորձել է մխրճվել տրանսպորտային միջոցի մեջ»։

Տեղական մեկ այլ հեռուստաալիք՝ WAFB9-ը հավելում է, որ հետապնդմանը մասնակցել են տասնյակ ոստիկաններ։ Աշակերտը ավտոբուսով եւ ոստիկանկան ավտոմեքենաների  շարանն անցել են քաղաքի մի քանի շրջաններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
Ամենաշատ