News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրամիության անդամ երկրները ձախողման են նախապատրաստվում Մեծ Բրիտանիայի հետ առեւտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում, որը կկարգավորեր Լոնդոնի եւ Բրյուսելի հարաբերությունները Brexit-ի անցումային շրջանի ավարտից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Daily Telegraph-ը:

Պարբերականի բարձրաստիճան դիվանագիտական ​​աղբյուրը կարծում է, որ կողմերը, փոխադարձ  անզիջողականության պատճառով, կարող են չհամաձայնեցնել գործարքը մինչ կնքման վերջնաժամկետը (հոկտեմբերի 15), իսկ դա իր հերթին «քաոսի ժամանակաշրջանով» է սպառնում ապագայում: Ընդ որում, ԵՄ երկրներից մեկի դիվանագետը չի բացառել առեւտրային բանակցությունների վերսկսման հնարավորությունն ապագայում: «Որեւէ հիմք չկա ասելու, որ գործարքի բացակայության պատճառով բանակցություններ այլեւս երբեք չեն կարող լինել»,- ասել է նա:

Այնուամենայնիվ, թերթի մեկ այլ եվրոպական աղբյուր պնդում է, որ ապագայում համաձայնագրի բացակայության դեպքում Բրյուսելի հետ առեւտրային բանակցությունների վերսկսում չի կարող լինել: Փոխարենը, Մեծ Բրիտանիան ստիպված կլինի երկկողմ համաձայնագրեր կնքել առանձին անդամ երկրների հետ` տնտեսական հետեւանքները մեղմելու համար:

Միացյալ Թագավորությունը եւ Եվրամիությունն ավելի վաղ խոստովանել էին, որ գործարքի շուրջ բանակցությունները դժվար են ընթանում,  Brexit-ի անցումային շրջանի ավարտին մինչեւ տարվա վերջ ավելի քիչ ժամանակ է մնացել: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Զոոնսոնը որպես համաձայնության հասնելու վերջնաժամկետ սահմանել էր հոկտեմբերի 15-ը (այդ օրը Բրյուսելում նախատեսված է ԵՄ գագաթնաժողովը): Նրա խոսքով` հոկտեմբերի կեսերից հետո բանակցությունները շարունակելու իմաստ այլեւս չկա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ