News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՄոսկվայուՄ ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ ստորագրված հրադադարի մասին համաձայնագրում հաստատված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախկին ձեւաչափը, այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Սա նշանակում է, որ Թուրքիան պաշտոնապես միացած չէ միջնորդական ջանքերին, ավելին՝ Անկարան ընդհանրապես հազիվ թե միանա, քանի որ կողմերից մեկը, հայկական կողմը, կտրականապես դեմ է դրան, ինչն էական պայման է, որը Թուրքիային իրավունք չի տալիս միջնորդ կոչվելու կամ այդ դերին հավակնելու»,- պարզաբանեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ հենց Թուրքիայի մասնակցությունն է ամբողջ միջազգային հանրության եւ առանց բացառության ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահների, այսինքն՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի մտահոգության կետերից մեկը։ «Եթե Անկարան իր մասնակցությունը մեծացնի, ապա կարող են հետեւել կոնկրետ միջոցառումներ, որոնց վերաբերյալ որոշումն արդեն ընդունում են այդ երկրների ղեկավարները։ Չնայած ադրբեջանական կողմի ցանկություն չունենալուն, հրադադարի համաձայնագիրը ստորագրվեց, որից հետո, իհարկե, մեղադրանքներ ստացվեցին այն խախտելու մասին։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Թուրքիան ամենազոր չէ՝ հաշվի առնելով այն, որ նա ընդհանրապես դեմ է կրակի դադարեցմանը»,- հավելեց նա։

Զատուլինը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական ակտիվությունը շարունակվում է, եւ առանց դիտորդների հրադադարը հազիվ թե երկարատեւ լինի։ «Մոսկվայում վերջին հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը խուսանավեց այս գաղափարից։ Սա, ինչպես նաեւ ներկայիս վիճակը վկայում են դիտորդների ներկայության անհրաժեշտության մասին։ Սա, համենայնդեպս, կսահմանափակի հարվածները քաղաքացիական օբյեկտներին եւ բնակավայրերին։ Պետք անպայման ընդունվեն լրացուցիչ միջոցներ, այլապես հրադադարը երկար չի տեւի»,- շեշտեց նա։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի կոչին՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ Հակաահաբեկչական համակարգող կենտրոնի ստեղծման մասին, պատգամավորի խոսքով՝ այդպիսի նախաձեռնությունները կարող են հռչակվել, բայց առայժմ հազիվ թե հնարավոր լինի իրականացնել, քանի որ հիմա փաստացի ընթանում է հակամարտության զարգացում, ուստի այս գաղափարն ապագայի համար է, բայց ոչ ընթացիկ պահի։ «Ինչ վերաբերում է «կարմիր գիծը» հատելու մասին խոսակցություններին, ապա եթե խոսելու լինենք Հայաստանի վրա հարձակման մասին, ապա՝ ոչ, Թուրքիան այն չի հատել։ Սակայն եթե խոսելու լինենք միջամտության մասին, ապա՝ այո, այն միրջամտում է, ոգեշնչում Ադրբեջանի ռազմական գործողությունները»,- ամփոփեց Զատուլինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ