News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները բնութագրվում են որպես  դինամիկ քաղաքական երկխոսություն, այդ թվում բարձր մակարդակով։ Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում Մոսկվայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով, կորոնավիրուսի պայմաններում հաջողվել է առաջ մղել երկկող շփումները՝ առավելագույնս կիրառելով հեռավար ձեւաչափը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարվա սկզբից միմյանց հետ շփվել են 7 անգամ, կառավարությունների ղեկավարները՝ 3 անգամ կենդանի շփում են ունեցել, որից վերջինը՝ հոկտեմբերի 9-ին, երբ ՌԴ վարչապետը Երեւանում էր՝ մասնակցելու ԵԱՏԿ նիստին։  

Կորոնավիրուսի պայմաններում Ռուսաստանը Հայաստանին է փոխանցել թեստեր, ապրիլից Հայաստանում աշխատում են ՌԴ ՊՆ-ի վարակաբանները։ Հայաստանի Ռուսաստան իրականացվել է 79 չվերթ, հայրենիք է վերադարձել շուրջ 10 հազար մարդ։

Լավրովի խոսքով, Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության աճը կազմել է 26 տոկոս՝ հասնելով 2.5 մլրդ դոլարի։ Չնայած տնտեսական անկմանը, ապրանքաշրջանառության կրճատումից հաջողվել է խուսափել։ Այս տարվա 7 ամիսների տվյալներով ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ չի փոխվել։

ՌԴ ԱԳ նախարարը անդրադառնալով մշակույթի եւ կրթության ոլորտում համագործակցությանը, ողջունել է այս տարին Հայաստանում Ալեքսանդր Գրիբոյեդովի տարի հռչակելը։ Նա բավականությամբ ընդգծել է, որ Հայաստանում ռուսական 6 բուհերի մասնաճյուղեր կան, որտեղ ուսանում է 3,5 հազար ուսանող։

Բացի այդ, գոյություն ունեն քվոտաներ, որոնք համաձայն ՀՀ քաղաքացիները կարող են ուսանել ռուսական բուհերում։ Այդ քվոտաներով ՀՀ  հազար քաղաքացիներ են ուսանում ՌԴ-ում որոնցից 2 հազարը դաշնային բյուջեի ֆինանսավորմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ