News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայությունը խախտում չի գտել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի գրառման մեջ, որը վերաբերում էր Աշոտ Փաշինյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: «Համապատասխան գրառման եւ վերջինիս հետ կապված գործողություններում առկա չեն ՀՀ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրության հաստատման մասին» N 1586-Ն պահանջների խախտումներ:

Վարազդատ Կարապետյանը հայտնել էր, որ Գորիսի հիվանդանոցից իրեն բժիշկ ընկերն է գրել, որ Ջաբրայիլից զինվոր են բերել, «գրադ» է խփել, բոլորը փախել են, մի քանիսն են մնացել ու Աշոտը: Պատգամավորը, ըստ էության, հայտնել է տեղ, վայր, որտեղ գտնվում է վարչապետի որդին, եւ խոսել փախուստի մասին:

Բացի այդ, պատգամավորը կարճ հաղորդագրության ճեպապատկեր էր հրապարակել, ըստ որի՝ բաց կապով է ուղարկվել նամակը:

Իսկ օրեր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել հետեւյալ բովանդակությամբ. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ եւ այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաեւ սահմանագծում տիրող իրավիճակի եւ հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ»:

Այսինքն՝ պատգամավորը բաց կապով տեղակայման վայրի մասին տեղեկություն է ստացել, հրապարակել, իսկ ԱԱԾ-ն խախտում չի տեսել:

Ինչ վերաբերում է ՀՀ–ում ռազմական դրություն հայտարարելու որոշումով սահմանափակումներին, ըստ որոնց, սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ, ապա այստեղ խոսքը անվտանգության մասին է, ոչ թե պատգամավորի հրապարակումը սահմանափակելու:

 

Տպել
Ամենաշատ